• 27 նոյեմբեր, 2022
     Քեռի` Արշակ Գավաֆյան

    Քեռի` Արշակ Գավաֆյան

    «Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի,
    Ինքդ արի եւ գործերդ միշտ բարի,
    Սրտաճմլիկ լուրդ առինք ցաւալի,
    Քաջաց քաջն հերոս Քեռի պանծալի:...»

    Նշելով հերոսի մահվան օր, հենց նրա մասին ենք երգում ու հիշում իր հերոսականությունները եւ հարգում հիշատակը՝ 1916 մայիս 15։

     

    Կարինցի Արշակ Գավաֆյանը միանալով ազատագրական պայքարին դարձել է Քեռի։

    24-ամյա Արշակը նախ անդամագրվել է Կարինի պաշտպան հայրենյաց կազմակերպությանը, անցել է Կաղզվան ու համագործակցել Հունոյի (Հարություն Տեր-Մարտիրոսյանի) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։

    Մեկ տարի անց եղել է Սարգիս Կուկունյանի խմբում՝ Երկիր անցնելու նպատակով, սակայն չի հաջողվել, բայց կարողացել է խուսափել ձերբակալությունից ու 1891-ին անդամագրվել է ՀՅԴ-ին։

    1893 –ին մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին։

    1895 -ի կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում։

    1903 –ին հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն։

    1904 -ին մասնակցել Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։

    1905-1906 –ի հայ-թաթարական բախումների ժամանակ Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվել հիմնականում Անգեղակոթի հատվածում։
    Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին (Եփրեմ Դավթյան), դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։

    Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։

    1914-1918–ին անցել է Կովկաս։

    Հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել 1915Սարիղամիշի ճակատամարտին։

    1916-ի մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվել է։ Ջոկատը դուրս է բերել շրջափակումից, իսկ ինքն ընկել մարտում։

    Քեռու աճյունն ամփոփվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի եւ Սեբաստացի Մուրադի կողքին, սակայն հետագայում գերեզմանատունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։

    Շատ ու շատ ականավոր հայորդիների շիրիմների հետ միասին ոչնչացվել է նաեւ Քեռու շիրիմը։

     

    Նյութի աղբյուր՝ սոց․ էջեր

    Պերճ Ժամկոչյան, երգեհոնահար

    Պերճ Ժամկոչյան, երգեհոնահար

    Նախորդը

    Հերմինե Ղարագյոզ՝ ֆրանսիական կինոյի և թատրոնի հայազգի դերասանուհի, գրող, լուսանկարիչ

    Հերմինե Ղարագյոզ՝ ֆրանսիական կինոյի և թատրոնի հայազգի դերասանուհի, գրող, լուսանկարիչ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: