• 27 նոյեմբեր, 2022
     Հրազդան գետը, ըստ Շահէն Յովսէփեանի

    Հրազդան գետը, ըստ Շահէն Յովսէփեանի

    Երևանի կենտրոնական հարթավայրի արևմտյան կողմում հոսող Հրազդան գետը ուրարտական ժամանակաշրջանում կոչվել է Իլդարան, իսկ թուրք-պարսկական տիրապետության շրջանում Զանգու անուններով։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից ու անցնելով Երևանի հարթավայրերից՝ դուրս է գալիս Արարտյան դաշտ, որտեղ միանում է Արաքս գետին։ 

     Հազարավոր տարիներով հոսելով՝ այն քաղաքի հարթավայրի բազալտի շերտավորման մեջ փորել է իր հունը՝ առաջացնելով խորը կիրճ, որը թույլ չի տալիս նրան վարարելու ժամանակ վնասներ հասցնել քաղաքին։ 

    1936-66 թվականներին քաղաքի հարթավայրի հարավային մասում, Հրազդան գետի ճանապարհին կառուցվեց արհեստական ջրամբար, որի մեջ գետի ջուրը կուտակելով կազմում է 650,000 քառակուսի մետր մակերեսով ջրամբար, որը կարևոր դեր ունի քաղաքի կլիմայի համար։

     

    Նյութի աղբյուրը՝ Շահէն Յովսէփեան, Երևան քաղաքի պատմություններ

    Լուսավորչի քամին

    Լուսավորչի քամին

    Նախորդը

    Գետառ գետը, ըստ Շահէն Յովսէփեանի Հայաստան  01.04.2021

    Գետառ գետը, ըստ Շահէն Յովսէփեանի Հայաստան 01.04.2021

    Հաջորդը

    Մեկնաբանել