• 17 սեպտեմբեր, 2021
     Ռուզաննա Մարկոսյան, Պերմանենտ դիմահարդար

    Ռուզաննա Մարկոսյան, Պերմանենտ դիմահարդար

    - Բարև Ձեզ Ռուզաննա ջան։ Շնորհակալություն հարցազրույցի համար։
    Եկեք խոսենք այն տատուի մասին, որը արվում է դեմքին, հիմնականում ունքերին, շրթունքներին․․․

    - Բարև Ձեզ։ Տատուն այժմ մեկ այլ կերպ են ասում՝ պերմանենտ մեյք-ափ, որը նշանակում է հիմնական մեյք-ափ։ Այն բավականին պատասխանատու գործ է, դա պետք է հասկանան թե մասնագետները, թե հաճախորդը։  

    - Իսկ ինչ է միկրոբլեյդինգը։
    - Միկրոբլեյդինգը ունի մոտ 5-6 տարվա պատմություն։ Այն պարզապես հեղաշրջում մտցրեց տատուի մեջ։ 
    Միկրոբլեյդ նշանակում է փոքր սայր, որով կտրվածքներ են արվում մաշկի վրա։ Մասնագետի համար շատ կարևոր է, որպիսի նա ճիշտ խորությամբ կտրվածքներ անի, որպիսի սխալ խորությամբ աշխատելու հետևանքով սպիներ չառաջանան։ Սպիների դեպքում ցանկացած մասնագետի համար շատ դժվար է աշխատել։
    Այսինքն, կտրվածքներով իմիտացիոն մազիկներ են նկարվում։ Մասնագետի համար շատ կարևոր են նաև դրանց ուղղությունը, որպիսի արդյունքը լինի հնարավորինս բնական։
    Երբեմն լինում են հաճախորդներ, որոնք ցանկանում են նախորոք տեսնել «մազերը»։ Մենք մանրամասն բացատրում ենք, որ մազեր չենք կպցնում, այլ մազերի տեսքով տատու է արվում։
    - Ինչ նյութեր են օգտագործվում միկրոբյելդինգի ժամանակ։
    - Այստեղ ամենակարևոր երկրորդ կետը նյութն է, նրա որակը և գույնը։ Ես ինքս առաջնությունը տալիս եմ նյութի որակին։ Նյութի արժեքը հաճախորդը չի իմանում, բայց ամենալավ այցեքարտը գործն է։ Երբ մարդիկ տեսնում են ճիշտ արված գործ, առանց տրավմաների, դա ամենլավ գովազդն է։ 
    Մազիկներով տատուի մեջ շատ կարևոր է խորությունը և գույնը, իսկ մասնագետի վարպետությունը հնարավորություն է տալիս, որ այդ մազիկները սիրուն, ինչպես ասում են 3D տեսք ունենան, այսինքն X,Y-ին ավելանում է Z-ը։
    Արդյունքում, ավանդական գծային տատուները փոխվեցին, դարձան ավելի բնական։ 
    Այն աղջիկների, կանանց համար, ովքեր չեն սիրում արհեստական ունքեր դեմքի վրա, նրանց համար միկրոբլեյդինգը իդեալական տարբերակ է, քանի որ այն շատ բնական տեսք ունի, և այն հաճախ անգամ չեն նկատում, այն պարզապես լուծվում է բնականի հետ, պարզապես ընդգծելով և գեղեցկացնելով նրանց։ 

    - Ինչ նրբություններ կան, որոնք պետք է իմանան աղջիկները մինչև տատուի դիմելը։ 
    - Նյութը տարածվելու հատկություն ունի յուղոտ և մազանոթային մաշկի դեպքում, և կարող է գույնը փոխել, ստանալ կապույտ երանգ։
    Մազիկներով տատուն պետք է անել բացառապես չոր մաշկի համար։ Այլընտրանք է փոշեդրումով տատուն, որը ունի ավելի լայն սպեկտր։ 
    Ես նաև դասավանդում եմ տատուի արվեստը, իրականացնում եմ վերապատրաստումներ, և միշտ նշում եմ, որ նյութը շատ կարևոր է, պետք է սկզբում ստանալ ճիշտ կրթություն, ներդնել, ձեռք բերել միայն որակյալ նյութեր։

    - Որքան ժամանակ հետո է պետք կատարել շտկում, կորեկցիա։
    - Առաջին կորեկցիան արվում է մեկից երկու ամիս հետո, դա կախված է տարիքից․ քերծվածք է արվել, պետք է մաշկը վերականգնվի, որպիսի նորից քերծվածք արվի, մակերեսային տրավմայի ենթարկվի։ Որքան մեծանում ենք, այնքան ուշ է վերականգնվում մաշկը, և կորեկցիան արվում է համեմատած ավելի ուշ։ 
    Առաջին կորեկցիան պարտադիր է, այն համարվում է գումարային մեկ գործ։ 
    Դրանից հետո, երկրորդ կորեկցիան արվում է մեկից երկու տարի հետո՝ կախված մաշկի տեսակից, յուղայնությունից տարիքից, հորմոնալ վիճակից․․․

    - Կան հակացուցումներ, կարող է մաշկը բորբոքվել, այտուցվել տատուի արդյունքում․․․
    - Տատուի նյութերը հակաալերգեն են, եթե մարդը ալերգիա չունի լիդոկայինից, ապա խնդիր չի կարող առաջանալ։ Նաև կարևոր է մասնագետի գործը, եթե խորը կտրվածքներ արվեն, բնականաբար մաշկը կայտուցվի։ Պետք է մասնագետը զգա մաշկը։ 
    - Բացի ունքերից, էլ երբ է արվում պերմանենթ մեյք-ափը։ Ինչու այն այժմ այդքան պահանջված։
    - Արվում են նաև շրթունքները, կոպերը․․․
    Այն հարցին, ինչու է այն այդքան պահանջված, ասեմ, քանի որ այժմ կնոջ դերը բավականին մեծ է, շատերը պարզապես ժամանակ չունեն դիմահարդարման համար, պերմանենթ մեյքափը պարզապես հեշտացնում է նրանց գործը։ Պերմանենտ մեյքափի դեպքում կինը առավոտյան կարող է շրթունքներին բալզամ քսել, և դիմահարդարումը պատրաստ է։
    Կոպերի տատուի դեպքում, այն խիտ տպավորություն է ստեղծում, ընդգծում է աչքերը։ 

    - Տատուից հետո հատուկ խնամք պետք է։
    - Առանձնապես խնամք չի պահանջվում, պարզապես պետք է տատու արված հատվածները հեքսիլոքով մաքրել, որպիսի ավիշը դուրս գա, թեփուկներ չառաջանան։ 
    Եթե մասնագետը իր գործը ճիշտ է արել, ապա տրավմաներ, այտուցներ չեն լինում, հետևաբար խնամք ևս պետք չէ։ 

    - Եթե աղջիկը այլևս տատու չի անում, որքան ժամանակում է այն վերանում։
    - Դա կախված է մաշկի տեսակից։ Եթե յուղոտ է մաշկը, և ընթացքում կորեկցիա չի արվել, կարող է մեկ տարում անցնի, եթե չոր է, ավելի երկար է մնում։ 

    - Հղիության, կերակրման ժամանակ կարելի է։
    - Հղիությունը պետք է վայելել, և ոչ մի տեսակի տրավմաներ պետք չեն։ Այս ընթացքում կա նաև հորմոնալ դիսբալանս, և ցանկալի է հեռու մնալ անգամ այսպիսի փոքրիկ, բայց կտրվածքներից։ Ավելի վտանգավոր է առաջին եռամսյակը, քանի որ անգամ փոքր ցավերից, կարող են կծկումներ առաջանան, որը կարող է վատ հետևանքներ ունենա։
    Կերակրման ժամանակ պրոլակտինը բարձրանում է, որը տատուի նյութը արագ հանում է մաշկից։ Ցանկալի է սպասել գոնե 6 ամից, որպիսի հորմոնները կարգավորվեն, և առավել արդյունավետ լինի տատուն։ 
    - Որպես վերջաբան, ինչ կասեք Ռուզաննա ջան։ 
    - Իմ համար ամեն տատուն նոր գործ է, էական չէ, օրվա մեջ այն որերորդն է, նոր կյանք է․․․
    Երբ մարդ նայում է հայելու մեջ, առաջինը ունքներն են տեսնում, դրանք կարելի է ասել մարդու այցեքարտն են։ Մազերը սխալ հանելու դեպքում, կարող են այլևս չաճել, և առաջացնեն փոսիկներ ունքերում։ Տատուն կարող է շտկել այդ խնդիրները և ընդգծել կնոջ գեղեցկությունը։

    - Շնորհակալություն նման անկեղծ հարցազրույցի համար։ Հուսով ենք այն աղջիկները, որոնք կցանկանան դեմի տատու անել, անպայման կօգտվեն Ձեր խորհուրդներից։ Մեծամեծ հաջողություններ Ձեզ․․․ 
    - Ձեզ նույնպես շնորհակալություն։ Եղեք գեղեցիկ և խնամված․․․ 

    Տաթևիկ Խաչատրյան Գերասիմի, հոգեբույժ-հոգեթերապևտ

    Տաթևիկ Խաչատրյան Գերասիմի, հոգեբույժ-հոգեթերապևտ

    Նախորդը

    Աղավնի Տեր-Հովհաննիսյան, AgaTrend Handmade Accessories բրենդի հիմնադիր

    Աղավնի Տեր-Հովհաննիսյան, AgaTrend Handmade Accessories բրենդի հիմնադիր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: