• 24 հուլիս, 2021
     Արմինե Սարգսյան, «Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին

    Արմինե Սարգսյան, «Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին

     Զրուցում ենք ֆեյսբուքյան հարթակում 20,000 և ավել անդամ ունեցող «Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին, Արմինե Սարգսյանի հետ։

    - Բարև Ձեզ սիրելի Արմինե, ինչպե՞ս որոշեցիք ստեղծել նման խումբ։

    - Միտքը վաղուց կար խումբ ստեղծելու և տաղանդավոր կանանց ու աղջիկներին մի տեղ խմբավորելու։

    Անցյալ տարի դեկտեմբերին որոշեցի իրագործել։

    Խումբը գնալով ավելի հայտնի է դառնում և մեր հրաշագեղ հայուհիները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց հրաշք գործունեությունը ավելի նորովի ներկայացնելու։ 

    - Բացի Ձեզանից, խումբը այլ ադմիններ ո՞ւնի:

    - Խումբը ունի մոդերատորներ, որոնք ինձ հարազատ և մտերիմ աղջիկներ են և օգնում են ինձ ամեն ինչում։

    Մենք կարծես մի ընտանիք լինենք և հենց մեր համերաշխությունն է խմբի մթնոլորտի գրավականը։

    Ուզում եմ ասել ,որ մեր հայ կանայք ամենատաղանդավորն են և հիացմունքի արժանի։
    Հայ կինը կարող է ամեն ինչ միայն թե սիրով պետք է դա անի։

    Իսկ իմ խմբի աղջիկներին ցանկանում եմ ասել ,որ բոլորին շատ սիրում ու գնահատում եմ և ցանկանում նորանոր հաջողություններ և մեծ վերելքներ։

    Դուք ամենալավն եք։

     

    Ladyblog.am թիմը մաղթում է մեծամեծ հաջողություններ մեր տաղանդավոր կանանց և աղջիկներին։ 

     

    Գործարար հայուհի, գրանցման պայմաններ

    Գործարար հայուհի, գրանցման պայմաններ

    Նախորդը

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: