• 27 նոյեմբեր, 2022
     Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն

    Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն

    Երեխայի սեռի որոշում մայրիկի փորիկի ձևից

    Սեռի որոշում մայրիկի փորի ձևիցՄեծերն ասում են․

    «Եթե փորը ցածր է, ուրեմն տղա է․․․»

     «Եթե փորը բարձր է, ուրեմն աղջիկ է․․․»

    Նաև կա կարծիք, որ եթե մայրիկի փորը սուր ձև ունի, ապա նա տղա կունենա, իսկ եթե ավելի տարածված է՝ աղջիկ։

    Սակայն, ինչպես հաստատում են մասնագետները, փորի ձևը սեռի հետ ընդհանրապես կապ չունի։ Մայրիկի փորը ձև պայմանավորված է նրա ֆիզիկական կառուցվածքից, մկաններից, արգանդի տոնուսից և երեխայի դիրքից։ 

    Նաև կա կարծիք, որ եթե մայրիկի կրծքերը շատ են մեծանում, ապա նա աղջիկ կունենա, և ընդհակառակը, որը նույնպես ՄԻՖ համարվում է։

     

     

    Սեռի որոշում ըստ նրա սրտխփոցի Սեռի որոշում ըստ նրա սրտխփոցի

     Ըստ որոշ ասույթների, եթե պտղի սիրտը խփում է ավելի քան 140 զարկ/րոպեում, ապա պետք է աղջիկ ծնվի, և ընդհակառակը․․․ 

    Իրականում, պտղի սրտխփոցը կախված է նրա զարգացման ժամանակաշրջանից, ակտիվությունից․․․ 

    Սակայն նաև ապացուցվել է, որ ծննդաբերության ժամանակ աղջիկ-երեխաների սրտխփոցը ավելի արագ է լինում, քան տղաներինը։ 

     

    Ժողովրդական ասույթներԺողովրդական միֆեր երեխայի սեռի մասին

    Զույգը կունենա ԱՂՋԻԿ, եթե․

    • Մայրիկի տեսքը վատացել է, առաջացել է ակնե
    • Հայիկը սկսում է գիրանալ 
    • Մայրիկը շատ է քաղցր ուտում
    • Մայրիկը տառապում է առավոտյան սրտպառնոցներից
    • Ծնողների տարիքը 40-ից ավել է
    • Եթե հարսանեկան մատանիները կախենք փորի վրա, ապա այն կշարժվի առաջ, հետ

    Զույգը կունենա ՏՂԱ, եթե․

    • Մայրիկի տեսքը լավանում է, նա գեղեցկացել է
    • Մայրիկի ձեռքի մաշկը չորանում է, ոտքերը ավելի շատ են մրսում
    • Սիրում է ուտել թթու, կծու
    • Հղին ավելի նյարդային է 
    • Ախորժակը լավացել է
    • Եթե հարսանեկան մատանիները կախենք փորի վրա, ապա այն կշարժվի շրջանաձև 

     

    Սեռի որոշումը ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈՒՁՀ)

    Բալիկի սեռի ամենաճիշտ որոշման տարբերակներից է ուլտրաձայնային հետազոտությունը, որի ընթացքում բարձր հաճախականությամբ ձայնային ալիքները էկրանին ստեղծում են ձեր երեխայի պատկերը:

    ՈւՁՀ-ն կատարվում է ոչ թե երեխայի սեռը որոշելու համար, այլ պարզելու համար, թե արդյոք երեխան ճիշտ է զարգանում։

    Կախված հղիության ժամանակահատվածից և պտղի դիրքից՝ բժիշկը կարող է ՈւՁՀ-ի միջոցով հստակ ասել՝ դուք տղա եք կրում, թե աղջիկ։

    ՈւՁՀ-ի միջոցով երեխայի սեռը որոշելու մեթոդը առավել ճշգրիտ է հղիության 18-ից 26 շաբաթական ժամանակահատվածում: Չնայած ուլտրաձայնային նոր տեխնոլոգիաները կարող են որոշել երեխայի սեռը ավելի վաղ՝ 12-13 շաբաթական ժամանակահատվածում։

    Մինչև պտղի զարգացման 18 շաբաթականը արական և իգական սեռական օրգաններն ավելի նման են, ուստի սխալի հավանականությունը մեծ է։ Ավելի ուշ ժամկետները նույնպես բարդացնում են այս խնդիրը պտղի ավելի մոտ դիրքի պատճառով։

    Հարկ է հիշել, որ եթե երեխան գտնվում է անհարմար վիճակում հետազոտության համար կամ խաչում է իր ոտիկները, դա կարող է թաքցնել սեռական օրգանները։ Նման դեպքերում անգամ ամենալավ մասնագետները անզոր են լինում պարզել երեխայի սեռը:

     

    Կարող է արդյոք ՈւՁՀ-ի արդյունքները սխալ լինել
    տղա թե աղջիկ, սեռի հաշվարկ, ՈւՁՀ

    Ուլտրաձայնային հետազոտությունը չի հանդիսանում սեռի որոշման 100% արդյունքների գործիք։ Գոյություն ունեն սխալվելու մի շարք հանգամանքներ․

    • Հղիության ժամանակահատվածը (որքան մեծ է հղիությունը, այնքան ճշգրիտ)
    • Սարքավորումները (ավելի ճիշտ է համարվում 3D ՈւՁՀ-ն)
    • Բժշկի պրոֆեսիոնալիզմը
    • Մայրիկի քաշը (որքան նա գեր է, այնքան պատկերը ավելի լղոզվում է)
    • Պտղի դիրքը

    Կան երեխայի սեռը որոշելու ավելի ճշգրիտ մեթոդներ (գրեթե 100 տոկոս), սակայն դրանք իրականացվում են ըստ անհրաժեշտության և ուղեկցվում են հղիության բարձր ռիսկով։ Սա ամնիոցենտեզ է (պտղի միզապարկի պունկցիա) և խորիոնային վիլլի բիոպսիա: Դրանք իրականացվում են ավելի վաղ ժամկետում՝ հղիության առաջին և երկրորդ եռամսյակի սկզբում:

     

    Սեռը որոշելու ավելի հստակ, բայց վտանգավոր միջոցներ

    Ամնիոցենտեզը կատարվում է հղիության 15-18 շաբաթվա ընթացքում: Բժիշկը երկար ասեղ է մտցնում, որպեսզի պտղաջրերի նմուշը վերցնի պտղապարկից, որը պարունակում է երեխայի բջիջները: Որպես կանոն, այս թեստը նշանակվում է, եթե երեխայի մոտ առկա է շեղումների և երեխայի սեռի հետ կապված խանգարումների ռիսկ:

    Խորիոնիկ վիլուսի բիոպսիան կատարվում է 11-ից 14 շաբաթվա ընթացքում, և այս մեթոդը նույնպես կիրառվում է միայն այն դեպքում, եթե երեխայի մոտ կարող են խանգարումներ առաջանալ:

    Բալիկի սեռի որոշում մայրիկի արյան միջոցով

    Բալիկի սեռի որոշում մայրիկի արյան միջոցով

    Նախորդը

    Մեկնաբանել