Հավերժ փառք ու պատիվ
Քաջարի հերոս՝ Ազնիվ Աղամալյան՝ դիրքի ավագ։
Ազնիվը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 13-ին։ Սովորել է N178 հիմն. դպրոցում, ավարտելով այն գերազանց առաջադիմությամբ ընդունվել է Էրեբունու հայ-ամերիկյան բժշկական քոլեջ։ Ավարտել է քոլեջը կարմիր դիպլոմով։
Այս ամբողջ ընթացքում եղել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի առաջավոր մարզիկներից՝ մասնակցելով բազմաթիվ մրցույթների և ունենալով բազում հաղթանակներ։
2019 թվականի դեկտեմբերի 28-ին զորակոչվել է բանակ` դառնալով կրտսեր սերժանտ։
Մասնակցել է սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմում՝ պաշտպանելով Մատաղիսի սահմանը և իր կյանքը զոհելով փրկեց դիրքում գտնվող ընկերներին։
Զոհվել է հոկտեմբերի 13-ին։
Հավե՛րժ փառք բոլոր զոհված հերոսներին։
Մեկնաբանել