• 24 հուլիս, 2021
     Խոզուկ ֆետրից

    Խոզուկ ֆետրից

    Ֆետրով աշխատելը և հաճելի է, և գեղեցիկ: Կարելի է դրանով պատրաստել ինչպես սովորական խաղալիքներ, այնպես էլ ամանորյա, տոնածառի խաղալիքներ: Քանի որ 2019 թվականի սիմվոլը համարվում է խոզուկը, ներկայացնում ենք մի տարբերակ, որի օգնությամբ կստանանք գեղեցիկ խոզուկ-խաղալիք, որը նաև կարող ենք կախել մեր տոնածառից: Անհրաժեշտ նյութեր

    • 2-3մմ հաստությամբ ֆետր
    • համապատասխան գույնի թելեր
    • 5մմ հաստությամբ ատլասե տիսմա
    • սինտիֆոն
    • սև գույնի 2 հատ ուլունքներ
    • 2 հատ փոքրիկ կոճակներ
    • ասեղ, մկրատ
    • սոսինձ
    Ֆետրից կտրատում ենք հետևյալ կտորները.
    • մարմին - 2 կտոր
    • գլուխ - 2 կտոր
    • ականջներ - 2 հատ
    • քիթիկ - 1 հատ
    • պոչիկ -  1 հատ

    1. Կարող ենք տպել նկարը, որպիսի կարողանանք կտրատել դետալները, կամ նախորոք գծենք թղթի վրա, ապա կտրատենք:
    2. Կարում ենք մարմնի, գլխի երկու կողմերը, թողնելով անցք, որպիսի սինտիֆոնը լցնենք:
    3. Սինտիֆոնը կցնելուց հետո փակում ենք անցքերը:
    4. Գլխի վրա կարում ենք քիթիկը, վրան ամրացնում ենք կոճակները, կարում ենք նաև աչքերը՝ ուլունենքերը:
    5. Գլուխը ամրացնում ենք մարմնին:
    6. Մարմնին կարում ենք նաև պոչիկը:
    7. Ատլասե տիսմայով պատրաստում ենք փողկապ, որը ամրացնում ենք խոզուկի վզին:
    8. Գլխի ետևում կարող ենք ամրացնել թելեր, որոնցով մեր խոզուկին կարող ենք կախել տոնածառի վրա:

    Կարող ենք պատրաստել նաև այսպիսի խոզուկներ՝ Մաղթում ենք հաճելի ժամանց....

    Ապլիկացիաներ՝ ձմեռ

    Ապլիկացիաներ՝ ձմեռ

    Նախորդը

    Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով

    Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: