• 24 հուլիս, 2021
     Մոնթեի ու տարեց կնոջ զրույցը

    Մոնթեի ու տարեց կնոջ զրույցը

    Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, տեսնում է՝ տան հողամասում տարեց մի կին է աշխատում։

    Մոնթեն ներս է մտնում ու հետաքրքրվում՝ ի՞նչ է մտածում, որ պատերազմական թեժ իրավիճակում հող է մշակում։

    Կինն ասում է, որ ոչ մի վախ չունի, քանի որ Ավոն է զբաղված Մարտունու պաշտպանությամբ, ուրեմն ոչ մի թշնամի չի հատի սահմանը։

    Լսելով, թե ինչ ոգևորությամբ է տարեց կինը խոսում իր մասին, Ավոն հարցնում է կնոջը՝ ի՞նչ տեսակ մարդ է այդ Ավոն։ Կինը սկսում է նկարագրել Ավոյի քաջությունը, վեհությունը, հզորությունն ու ասպետական կերպարը։

    Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում ու խոստովանում, որ Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեին ու ասում․

    «Չէէ՜, տու կուճիր (փոքրամարմին) մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»։

    Առասպելական հերոս Ավոն տարեց կնոջ պատկերացումներում բոլորովին այլ տեսք ուներ։

    Արցախցիները Մոնթե Մելքոնյանին Ավո են կոչում։ Պատերազմի ողջ ընթացքում շատ քչերն էին իմանում, որ Ավոյի իրական անունը Մոնթե է։

    Նյութի աղբյուր՝ Համացանց

    Սանամ, ինչո՞ւ չարթնացրիր,- Մհեր Մկրտչյան

    Սանամ, ինչո՞ւ չարթնացրիր,- Մհեր Մկրտչյան

    Նախորդը

    Ու տիեզերքը այս..

    Ու տիեզերքը այս..

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: