• 28 սեպտեմբեր, 2022
     Մահը

    Մահը

    Մահը հրեց դուռը և այն անաղմուկ բացվեց։ Տանը մութ էր և միայն հեռու սենյակում էր լույսը վառվում։ Մահը գոհ հոգոց հանեց, վերջապես կկատարի իր պարտականությունը։ Նա սահեց հատակի վրայով և թռավ մահճակալի մոտ։
    - Դու ուշացել ես, - դժգոհ ձայնը հնչեց նրա մեջքի ետևից։
    Մահը ետ նայեց։ Նա ում ետևից եկել էր, նստած էր բազկաթոռին և հագնված էր ասես պատրատվում էր պարահանդես գնալ։
    - Ինչու անկողնում չե՞ս, - դժգոհ արտասանեց Մահը, - բոլոր նորմալ մարդիկ արդեն վաղուց քնած են։
    Կինը հեգնական ժպտաց.
    - Քեզ էի սպասում։ Ճիշտ չէ երկար սպասված հյուրին անկողնում պառկած դիմավորել։
    - Էդ ե՞ս եմ քո սպասված հյուրը, - ճչաց նեղացած Մահը,- արդեն մի ամիս է քո ետևից եմ ընկած։ Բայց դու մի րոպե էր հանգիստ տեղումդ չես նստում։ Երբ էլ գամ, տանը չես։ Մեկ ցուցահանդեսի ես, մեկ թատրոն։ Մի անգամ նույնիսկ մինչև կեսգիշեր քեզ եմ սպասել, իսկ դու պարզվում է ուտուշ խմուշի ես մինչև առավոտ։ Բա ամոթ չի՞ էդ տարիքում։
    - Ամոթ է, - ընդունեց կինը, - Բայց ախր չէի կարող բաց թողնել։ Այնքան ուրախ անցավ։ Հավաքվել էին բոլոր հին ընկերները, մենք ծիծաղում էինք, ուրախանում էինք, հիշում էին անցյալը...
    - Իսկ ոչի՞նչ որ դա քո ընկերուհու հոգեհանգիստն էր, - հեգնանքով ճշտեց հյուրը։
    - Ու ի՞նչ։ Ուրեմն պետք է լացեի՞նք - թեթև ժպտաց տանտիկինը, - հանգուցյալ ընկերուհիս տանել չէր կարողանում արցունքները - նրանցից դեմքի մաշկը փչանում է։
    - Ամեն ինչ պետք է այդպես չլիներ։ Դու պետք է վերադառնաիր թաղումից, քեզ վատ զգաիր, պառկել անկողնուն։ Ես կգաի, քեզ կտանեի և ամեն ինչ ճիշտ և կանոնավոր կլիներ։ Ես ժամանակին էի եկել, սպասում էի, անհանգստանում էի, իսկ դու այդ ժամանակ ուրախանում էիր հոգեհանգստին։
    - Ներիր - հոգոց հանեց կինը։
    - Ես քո պատճառով հետ եմ ընկել գրաֆիկից։ Ի վերջո ես էլ արդեն երիտասարդ չեմ։ Ու ես էլ ներվեր ունեմ։
    - Թեյ կուզե՞ս, - այս հարցը լրիվ շփոթեցրեց Մահվանը։
    - Ի՞նչ, -նորից հարցրեց նա։
    - Թեյ, երիցուկի, ինքս եմ հավաքել։ Ահա և թխվածքը, տնական է։ Հյուրասիրվի՜ր։ Ի դեպ մի քիչ կոնյակ կուզե՞ս։ Շատ լավ հանգստացնում է նյարդերը։
    Մահը փորձեց ընդիմանալ։
    - Ես չեմ կարող, աշխատանքի ժամանակ չեմ խմում, - սակայն կինը չհանձնվեց։
    - Չի կարելի այդքան շատ աշխատել։ Դու քեզ հայլու մեջ տեսե՞լ ես։ Դեմքիդ լրիվ գերհոգնածության նշաներ են։
    Մահը ընդհանրապես երբեք հայլուն չէր նայում, քանի որ դրանից ոչ մի հաճույք չէր ստանում։
    - Պետք է քեզ լավ նայես։ Մեկ մեկ թուլանաս, - շարունակում էր տանտիկինը, ինչ որ խիտ հեղուկ բաժակը լցնելով, - ի վերջո դու էլ ես կին, չէ՞։ Մերսման գնա, որ ոսկորներդ մի քիչ տրորեն, լոգանք ընդունի։ Եվ հոգու համար էլ...
    Լսիր իսկ դու չե՞ս շտապում, - հանկարծակի բացականչես կինը։
    Խմիչքից թուլացած, Մահը փնթփնթաց, որ մինչև առավոտ լիովին ազատ է։
    - Դե ուրեմն արի ինձ հետ։ Մի լավ ուրախանանք վերջում։ Ես մի շատ լավ ակումբ գիտեմ, այնտեղ մինչ առավոտ հիսքանչ ջազ են նվագում։
    ...Առավոտյան, հազիվ պարից տնքացող ոտքերը շարժելով, իրար պահելով, Մահը և կինը ներս ընկան տուն։
    - Ուֆ, կյանքում էսպես չէի պարել, - ասաց կինը ու ընկավ բազկաթոռին, - գուցե, գոնը մահվանից հետո հանգստանամ։ Դե ինչ, գնացի՞նք։
    - Կերազես, - վրեժխնդիր պատասխանեց Մահը և ընկավ մյուս բազկաթոռին։ Այդ ոտքերով դեռ ստիպված ես երկար քայլել։
    Ի պատասխան կնոջ զարմանքին, բացատրեց.
    - Ես ժամանակացույց ունեմ։ Իսկ դու այն լրիվ խառնել ես։ Այնպես որ դեռ էլի կսպասես ինձ, կդիմանաս։ Դե գնացի, ավելի կանոնակարգված ապագա հանգուցյալների մոտ...
    Նա ծանր բարձրացավ, հայլու դիմաց ուղղեց թիկնոցը և վերցրեց դեռ երեկ մոռացված գերանդին։ Մուտքի մոտ ետ նայեց։
    - Մյուս անգամ ես կգամ լրիվ հանկարծակի, ուշ երեկոյան... Ասում ես ե՞րբ են ակումբում նորից ջազ նվագելու...

     

    Նյութը տրամադրեց՝ Հայկանուշ Աբելյանը

    Շուրջս հավաքված անթիվ ընտրության մեջ․․․

    Շուրջս հավաքված անթիվ ընտրության մեջ․․․

    Նախորդը

    Ցավը գույն ունի... ծիածանի յոթ գույներից 8- րդը... Նազենի Հովհաննիսյան

    Ցավը գույն ունի... ծիածանի յոթ գույներից 8- րդը... Նազենի Հովհաննիսյան

    Հաջորդը

    Մեկնաբանել