• 08 դեկտեմբեր, 2022
     Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը

    Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը

    Մարդիկ այնքան են էմոցիաներով որոշում կայացնում, որ շատ հանգիստ կարող են խզել հարաբերությունները ցանկացածի հետ։ Բայց գործարար աշխարհում նման անհեռատես պահվածքը չի խրախուսվում, ուստի այսօր կկիսվեմ Ֆրանկլինի էֆեկտի հետ, ըստ որի ԵՐԲԵՄՆ պետք չէ թշնամանալ, այլ հարկավոր է դիմացինին ընկեր դարձնել։ Այո, թշնամանալը պարզ, հեշտ բան է, իսկ այ թշնամուն հետ ընկերանալը հմտություն, հեռատեսություն է պահանջում։

    Եվ այսպես You Are Now Less Dumb (Հիմա դուք այդքան էլ հիմար չեք) գրքում Մաքրեյնին գրում է, որ երիտասարդ տարիներին Ֆրանկլինը ձգտում էր թաքցնել իր փոքր եկամուտները, ցույց տալ, որ ավելին ունի ու շփվել հարուստների, կայացած մարդկանց հետ, սակայն թերի կրթությունն իրենն ասում էր։ Բնական է, որ նման մարդկանցից մեկը Ֆրանկլինի նման քայլը քննադատում է մի շարք հայտնի մարդկանց մոտ։

    Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը

    Ֆրանկլինը կատաղում է, նյարդայնանում, բայց ոչ ոքի մոտ չի խոսում, ամեն ինչ խեղդում է իր ներսում։ Փոխանակ այդ մաղձը հետագայում թափի ու վրեժ լուծի (ինչպես կանեին շաաատ շատերը), Ֆրանկլինը որոշում է թշնամուն ընկեր դարձնել և նրան նամակ է գրում՝ նշելով, որ հաշվի է առել նկատառումները և խնդրում է դժվար գտնվող գրքերից մեկը փոխանցել կարդալու համար։ Այդ մարդն էլ չի մերժում և ուղարկում է գիրքը։ Ֆրանկլինը մի շաբաթից հետ է ուղարկում՝ շնորհակալական նամակն էլ հետը։ Հաջորդ անգամ նրանք հանդիպում են, (երևի կենտրոն/կոֆե) ընկերական զրուցում, հետագայում այդ կայացած մարդը Ֆրանկլինի կյանքում մեծ դեր է խաղում՝ շատ է օգնում կարիերայում, ընկերանում են և այլն։

    Մինչ շարունակեք սքրոլ անել ու նայել, թե Ֆեյսբուքն ինչ քոնթենթ է բերում ձեր պատին այս ստատուսից հետո, մտածեք, իսկ եթե Ֆրանկլինը տվյալ պարագայում վրեժ լուծեր, կշահե՞ր արդյոք։

     

    Նյութի աղբյուրը՝ Vahagn Dilbaryan -ի FB էջից

    Կինը․․․

    Կինը․․․

    Նախորդը

    Айцемник - национальная героиня Армении

    Айцемник - национальная героиня Армении

    Հաջորդը

    Մեկնաբանել