• 28 սեպտեմբեր, 2022
     Աֆորիզմներ և իմաստուն մտքեր

    Աֆորիզմներ և իմաստուն մտքեր

    • Ժամանակը չի սիրում, երբ իրեն անիմաստ են վատնում - Հենրի Ֆորդ
    • Խորհուրդներ տուր միայն այն ժամանակ, երբ խնդրում են  - Կոնֆուցիուս
    • Որքան խղճուկ է մարդու ոգին, այնքան բարձր է ցցված քիթը։ Նա փորձում է քթով երևալ այնպիսին, ինչպիսին հոգով չի կարող։ 
    • Որոշումներ մի կայացրու, երբ բարկացած ես։ Խոստումներ մի տուր, երբ երջանիկ ես։
    • Կյանքը կարելի է ապրել 2 ձևով․ 
      առաջին տարբերակում մտածում ես, որ կյանքում հրաշքներ չկան,
      երկրորդում վստահ ես, որ այն ամենը, ինչ կատարվում է քո շուրջը, հրաշք է։
      Ալբերտ Էնշտեյն։
    • Ավելի լավ է լռել, քան դատարկ խոսել։
    • Ընկերությունը չեն ծրագրում, սիրո մասին չեն գոռում, ճշմարտությունը չեն ապացուցում - Ֆրիդրիխ Նիցշե
    • Ես կարող էի դառնալ աշխարհում ամենահայտնի բժիշկը, բայց դարձա ամենահայտնի պացիենտը - Ջեկի Չան։
    • Մենք պետք է հրաժարվենք այն բոլոր գլուխկոտրուկներից, որոնք տեսնում ենք կյանքում մեկ անգամ - Շառլ Անզնավուր
    • Ցանկացած մարդու կարելի է լսել, բայց ցանկացած մարդու հետ չէ, որ կարելի է զրուցել  - Շառլ Անզնավուր
    • Կգա ժամանակը, երբ դու կհասկանաս, որ ամեն ինչ վերջացել է։ Եվ դա կլինի սկիզբը․․․ Լուիս Լամուր
    • Ամենամեծ հաղթանակը՝ սեփական նեգատիվ մտքերի հանդեպ հաղթանակն է - Սոկրատ
    • Ուզում ես հասկանալ, ինչն է իրականում քոնը․ բաց թող ամեն ինչ, բոլորին, և քոնը կմնա քեզ հետ - Էքհարթ Տոլլ։
    • Մարդկանց փչացնում են ոչ թե հարստությունը կամ աղքատությունը, այլ նախանձն ու ագահությունը - Բերնարդ Շոու։
    • Ոչ թե գեղեցկությունն է սեր ծնում, այլ սերն է ստիպում մեզ տեսնել գեղեցիկը - Լև Տոլստոյ:
    • Մեր անհանգստությունների 90%-ը վերաբերում է այնպիսի բաներին, որոնք երբեք չեն իրականանա - Մարգարեթ Թետչեր
    • Չկա ավելի վատ մենակություն, քան մենակությունը ամբոխի մեջ - Էդգար Ալլան Պո
    • Ապրի և սխալվիր…Սա է կյանքը - Ռ.Օլդինգտոն
     
    Կինը տղամարդու կողից ստեղծվեց․․․

    Կինը տղամարդու կողից ստեղծվեց․․․

    Նախորդը

    Աբրահամ Լինքոլնի նամակը՝ ուղղված իր որդու ուսուցչին...

    Աբրահամ Լինքոլնի նամակը՝ ուղղված իր որդու ուսուցչին...

    Հաջորդը

    Մեկնաբանել