• 08 դեկտեմբեր, 2022
     Զանգերը կհնչեն միայն այն դեպքում, երբ պարանը միասին քաշեք ...

    Զանգերը կհնչեն միայն այն դեպքում, երբ պարանը միասին քաշեք ...

    Ամուսնության արարողությունից հետո, նորապսակներին հրաժեշտ տալու պահը անմոռանալի դարձնելու համար, մի քահանա մտածել էր անսովոր եղանակ։ 
    Հարսանիքից հետո նա նորապսակներին առաջնորդում էր դեպի եկեղեցու մուտքը և ասում.
    «Նախքան հեռանալը, հարսին տրվում է եկեղեցու զանգը հնչեցնելու մեծագույն պատիվը»:
    Դրանից հետո նա հաստ պարան դնում էր հարսի ձեռքին: Վերջինս ամբողջ ուժով քաշում էր պարանը, բայց ամեն անգամ պարզվում էր, որ հարսը չի կարող շարժել մետաղյա ծանր զանգը:
    Քահանան խնդրում էր փեսային օգնել հարսին: Նրանք միասին քաշում էին պարանը, և եկեղեցու զանգը հայտարարում էր նոր ընտանիքի ծնունդը:
    Զանգի ղողանջներից հետո քահանան հորդորում էր երիտասարդներին.
    - Երբ անցնում եք կյանքի դժվարին ուղիով, երբեք մի մոռացեք, որ զանգերը կհնչեն միայն այն դեպքում, երբ պարանը միասին քաշեք ...

    Մեկնաբանել