booked.net
  • 29 նոյեմբեր, 2020
    Սայլ, որը ավելի քան երեք հազար տարեկան է

    Սայլ, որը ավելի քան երեք հազար տարեկան է

    Պատմության մեջ առաջին անգամ «Արմենիա» անունը հանդիպում է պարսից Դարեհ Վշտասպ թագավորի՝ մ.թ.ա. 521թ. արձանագրության մեջ, որը գտնվել է Քերմանշահ քաղաքի մոտ Բիհիսթունի ժայռի վրա և գրված է երեք լեզուներով։ Հին պարսկերենում Հայաստանը կոչվում է «Արմենիա», էլամերեն տեքստում՝ «Հարմինիա», իսկ բաբելականում՝ «Ուրաշտու»։ Ուրեմն հենց խանձարուրից էլ մեր երկիրը հանդես է գալիս տարբեր անուններով։

    Այս սայլը ավելի քան երեք հազար տարեկան է, հայտնաբերված է Լճաշեն գյուղի մոտակայքում կատարված պեղումների ժամանակ։

    Հայոց լեզուն կամ հայերենը հնդեվրոպական լեզվախմբի մի առանձին ճյուղ է։ Հայկական լեռնաշխարհում ընդհանուր լեզուն առաջացել է այն տարբեր ցեղերի լեզուներից, որոնք միաձուլվելով կազմել են միասնական հայ ժողովուրդը։ Այդ է վկայում հույն պատմաբան Ստրաբոնը (II դ., մ.թ․ա.)։ Սակայն այդ հին լեզուն, որը հայկական այբուբենի գյուտից հետո (IV դարի վերջում) դարձավ գրական լեզու՝ գրաբար, ժամանակի ընթացքում իր տեղը զիջեց աշխարհաբարին, այժմյան հայերի գրական լեզվին: Աշխարհաբարը ձևավորվելով XIX դարի սկզբներից, աստիճանաբար հաստատվում է գրականության մեջ և դառնում համաժողովրդական, այժմ նա դուրս է մղում նաև գավառաբարբառները, որոնց թիվը հասնում՛ է մի քանի տասնյակի:
    Իր գոյության սկզբից ևեթ Հայկական պետությունը հարկադրված էր հանուն անկախության անընդհատ պայքար մղել ընդդեմ մեդացոց թագավորության, աքեմենյան Պարսկաստանի և հունա-մակեդոնական նվաճողների։ Մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսին Հայաստանը վերականգնեց իր պետականությունը, թեպետև ժամանակավորապես։
    190թ. մ.թ.ա., օգտվելով սելևկյանների թուլացումից, հենց նրանց սատրապներից («ստրատեգներց») երկուսը՝ հայ իշխաններ Արտաշեսն ու Զարեհը, իրենց շուրջը համախմբելով ժողովրդին, ապստամբեցին և Հայաստանը հայտարարեցին անկախ։

    bannerH1

    Էջմիածին

    Էջմիածին

    Նախորդը

    Մեծ Հայք, Տիգրան Մեծ 95-55թթ մ․թ․ա․

    Մեծ Հայք, Տիգրան Մեծ 95-55թթ մ․թ․ա․

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: