• 18 օգոստոս, 2022
     Իշխանը և այրի կինը

    Իշխանը և այրի կինը

    Մի իշխան կար, խիստ չար ու անիրավ: Նույն քաղաքում ապրում էր մի այրի կին։ Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա:

    Գնացին ասացին իշխանին, որ քո չարության համար աղոթում է այրին:

    Իշխանը եկավ ու ասաց նրան.

    - Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

    Այրի կինն ասաց.

    - Քո հայրը վատ մարդ էր․ ես անիծեցի, և նա մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար եղար: Այժմ վախենում եմ, որ դու մեռնես ու քո որդին քեզնից ավելի չար լինի:

    Վարդան Այգեկցի՝ Միամիտ գողերը (Առակ)

    Վարդան Այգեկցի՝ Միամիտ գողերը (Առակ)

    Նախորդը

    Դրվագներ զինծառայողների սխրագործություններից, Շուշան Ստեփանյան

    Դրվագներ զինծառայողների սխրագործություններից, Շուշան Ստեփանյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: