booked.net
  • 23 հունվար, 2021
    Տիգրանակերտ, Արցախ

    Տիգրանակերտ, Արցախ

    Եղել է հին հայկական, հելենիստական քաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, որ կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող 4 քաղաք:

    Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է։ 

    Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

    Քաղաքը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 14-րդ դարը:

    Տիգրանակերտի ամրոցը ավերվել է մոնղոլական արշավանքների ժամանակ:

    Հայոց արքա Տիգրան Մեծը քաղաքը հանձնել է Մարաստանի թագավոր Աժդահակի կին և իր քույր Տիգրանուհուն, ում մեծ դժվարությամբ էր ազատել ամուսնու հալածանքներից: Աժդահակին սպանելուց հետո Տիգրան Մեծը Տիգրանուհուն, բազմությամբ և արքայավայել, ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ:

    Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

    Քաղաքը հիմնականում կառուցված էր սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

    Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։ 5-7-րդ դարերի սկավառակի վրա հայերենով գրված է. «Վաչե՝ Աստծո ծառա»: Ենթադրում են, որ Վաչագան Բարեպաշտն է եղել:

    Սա ապացուցում է, որ տարածքը հայկական է:

    bannerH1

    Гандзасар (часть 3)

    Гандзасар (часть 3)

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: