booked.net
  • 25 նոյեմբեր, 2020
    Մեծ Հայք, Տիգրան Մեծ 95-55թթ մ․թ․ա․

    Մեծ Հայք, Տիգրան Մեծ 95-55թթ մ․թ․ա․

    Երկրի մեծ մասը՝ Մեծ Հայքը, բաժին ընկավ Արտաշեսին, իսկ Զարեհը դարձավ Ծոփքի (հունարեն՝ Սոֆենե) թագավորը։ Հետագայում Արտաշեսը Մեծ Հայքին միացրեց շրջակա երկրամասերը, և Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի հզոր պետություններից մեկը։

    Ջրմուղի խողովակներ և քամիչ, դրանցով օգտվել են հայկական հինավուրց մայրաքաղաք
    Դվինի բնակիչները (V — IX դդ.)

    Արտաշեսյան թագավորական տան ամենաականավոր ներկայացուցիչը՝ Տիգրան Մեծը (95-55թթ․ մ․թ․ ա․), էլ ավելի ընդարձակեց Մեծ Հայքի սահմանները և ստեղծեց մեծ աշխարհակալություն, որը տարածվում էր Կովկասյան լեռնաշղթայից և Կասպից ծովից մինչև Փոքր Հայք, իսկ հարավում՝ մինչև Միջերկրական ծով: Միջագետքի հյուսիսային մասում նա հիմնեց Տիգրանակերտ մայրաքաղաքը (այժմյան Ֆարկինի տեղում, Տիգրիսից հյուսիս):
    Արտաշեսյան դինաստիայի օրոք (189-1թթ, մ․թ.ա․) Հայաստանը ստրկատիրական հզոր պետություն էր։ Պետական կամ, ինչպես ասում էին, «արքունական» հողերում աշխատում էին գյուղացի-համայնականները (շինականները), իսկ մասնավոր սեփականատերերին պատկանող հողերում ստրուկները՝ ծառաներն ու մշակները: Քուրմերն ու ավագանին նույնպես տեր էին բազմաթիվ ստրուկների։
    Արտաշեսյանների, ինչպես նաև հետագայում իշխանության գլուխ անցած Արշակունիների թագավորության (63-428թթ.) օրոք Հայաստանի տնտեսությունը բուռն զարգացում էր ապրում։ Առանձնապես աշխուժացել էին առևտուրը, արհեստները, քաղաքային տնտեսությունը։ Հռչակված էին Երվանդաշատ, Արմավիր, Զարեհավան, Արտաշատ, Վաղարշապատ, իսկ հետագայում նաև Դվին քաղաքները, որոնք տարբեր ժամանակներում դարձել են երկրի մայրաքաղաքներ։ Հայաստանը առևտրական աշխույժ կապեր էր պահպանում Արևմուտքի և Արևելքի հետ։ Առևտրական ճանապարհներով Հայաստանը կապված էր Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, Միջերկրականի և սևծովյան նավահանգիստների հետ։ Օգտագործվում էին ընդերքի հարստությունները։ Արդյունահանում էին ոսկի և արծաթ, երկաթ, պղինձ, քարաղ։ Հայաստանից արտահանվում էին մետաղներ, անտառանյութ, գործվածքներ, թանկագին քարեր, ներկեր, խեցեգործական իրեր, հողագործության և անասնապահության մթերքներ՝ ցորեն, գինի, կաշի, բուրդ, ինչպես նաև ձիեր։
    Տնտեսության զարգացումը առաջ բերեց ժողովրդի հոգևոր կյանքի հզոր վերելք։ Հայաստանը դարձել էր հին ու ինքնատիպ մշակույթի օջախ, որը ժամանակի տեսակետից համընկնում էր հելլենիստական դարաշրջանի հունական մշակույթին, ունենալով նրա հետ ընդհանուր շատ գծեր։ Այն ժամանակվա ճարտարապետական հուշարձանների ավերակները դեռ այսօր էլ դյութում են մարդու երևակայությունը. դրանց մեջ աչքի ընկնող տեղ է գրավում Գառնու ամրոցը՝ հռչակավոր հեթանոսական տաճարով հանդերձ։
    Այդ ժամանակաշրջանին է վերաբերում նաև հայկական թատրոնի ծնունդը։ Հույն պատմաբան Պլուտարքոսը պատմում է, որ հայոց Արտավազդ II թագավորը Արտաշատում ստեղծել էր թատրոն (մ․թ․ա․ 56թ.), որտեղ բեմադրվում էին հույն և հայ հեղինակների թատերագրությունները։
    301թ. Հայաստանը, առաջինն աշխարհում, ընդունեց քրիստոնեությունը իբրև պետական կրոն։ Եկեղեցին վերածվեց ֆեոդալական հզոր կազմակերպության, որը նպաստում էր պետական իշխանության ամրապնդմանը։ Ժամանակի ընթացքում այն դարձավ ձևավորվող ֆեոդալ դասակարգի՝ նախարարների գաղափարախոսը։
    387 թվականին Մեծ Հայքի ֆեոդալականացած թագավորությունը տրոհվեց։ Արևելյան մեծ մասն ընկավ պարսից իշխանության տակ։ 428 թվականին Արշակունիների արքայական դինաստիան ընկավ, և երկիրը կառավարվում էր փոխարքաներով՝ մարզպաններով։
    Ծանր փորձությունների այդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի ազգային ինքնուրույնության և մշակույթի պահպանման գործում վճռական դեր խաղաց 396թ․ հայկական այբուբենի գյուտը մեր մեծ երախտավորի՝ հանճարեղ Մեսրոպ Մաշտոցի կողմից։ 
    Գիրը հզոր զենք դարձավ ազգային ինքնապահպանման համար։ Նա ուղղված էր ընդդեմ հայերին պարսիկների հետ ձուլելու քաղաքականության, որ վարում էին պարսից թագավորները։
    V դարի կեսերին հայերը հարկադրված եղան արդեն կռվի դաշտում պաշտպանել իրենց անկախությունը։ Այդ սրբազան հայրենական պատերազմում, որի կիզակետը հանդիսացավ 451թ. Ավարայրի ճակատամարտը, հերոսի մահով ընկան ապստամբության ղեկավար Վարդան Մամիկոնյանը և նրա բազմաթիվ զինակիցները։

    bannerH1

    Էջմիածին Կարդալ Նախորդը

    Էջմիածին

    Ո՞ւր էր ադրբեջանը 4-րդ դարում Hy/En Կարդալ հաջորդը

    Ո՞ւր էր ադրբեջանը 4-րդ դարում Hy/En

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: