• 18 օգոստոս, 2022
     Խրոխտ են զինվորները հայոց բանակի

    Խրոխտ են զինվորները հայոց բանակի

    * * *
    Խրոխտ են զինվորները հայոց բանակի
    Սրտներում կրակ է, աչքերում երկինք։
    Վստահ են նրանք ուժում յուր բազկի,
    Բայց չեն մոռանում երբեք գիր ու գիրք։
     
    Ու հայ մայրերն էլ քնում են հանգիստ
    Սահմանում զինվորն է արթուն ու արի։
    Հրամանատարը երբեմն շատ խիստ
    Բայց մենք էլ գիտենք աչքերն են բարի։
     
    Հայրենիքն է միշտ հոգում ու սրտում,
    Կանգնած համարձակ նայում է հեռուն։
    Երբեք թշնամին չի անցնի թաքուն,
    Պահում է սահմանը զինվորը արթուն։
     
    Հայկանուշ Աբելյան
     
     
     
    Խաղաղություն

    Խաղաղություն

    Նախորդը

    Իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում… Մհեր Մկրտչյան

    Իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում… Մհեր Մկրտչյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: