booked.net
  • 05 օգոստոս, 2020

    «Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից է բարձրանում»,- Գարեգին Նժդեհի այս խոսքերը մարգարեական են բոլոր ժամանակների համար:

    Տարիների վարագույրը դեռևս չի ծածկել 90-ականների բուռն իրադարձությունները:

    1988 թ-ին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր քաղաքում ՌՈՒԲԻԿ ԵՂՈՅԱՆԻ գլխավորությամբ հիմնվեց Երկրապահ կամավորականների «Արծիվ-13» ջոկատը: Պատերազմական ճակատագրական պահին իր կազմակերպչական ունակություններով փայլեց Ռուբիկ Եղոյանը: Մեծ էր նրա դերը լավագույն տղաների ընտրության, նրանց հավաքագրման գործում: ՌՈՒԲԻԿ ԵՂՈՅԱՆԻ երկրապահ ջոկատը, որը հետագայում ստացավ «Արծիվ-13» անունը, անջատվելով համահանրապետական գնդից, նաև Արմավիրի 6-րդ վաշտից, մնաց միշտ հեղինակավոր և մարտունակ: «Արծիվ-13»-ը երկու անգամ եղավ Լաչինում, մասնակցեց Հադրութի և Մարտակերտի շրջանների պաշտպանական կռիվներին: 1992թ. մայիսին ջոկատը դարձյալ Լաչինում էր, մարտնչեց Ղոչազի կռիվներում, օգնեց Արմավիրի 6-րդ վաշտի տղաներին և հունիսին մեկնեց Մարտակերտի շրջանի արևելյան գյուղերի ուղղությամբ: Մեծ էր ՌՈՒԲԻԿ ԵՂՈՅԱՆԻ և նրա մարտական ընկերների սխրանքը, հատկապես Մաղավուզ, Ջրաբերդ, Հակոբ Կամարի, Լենինավան գյուղերի մատույցներում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:

    Բազում փորձություններով անցած «Արծիվ-13»-ը 1992թ. հունիսի 28-ին Մարտակերտի շրջանի ծայրամասային Չայլու և Լենինավան բնակավայրերի մոտ դիրքավորվեց: Բաց տարածքներում միայն Թարթառի կիրճն էր, տեղ-տեղ աննշան բլուրներ, որոնց ներքևներում համատարած այգիներ էին: Այստեղ, հունիսի 28-ի, լույս 29-ի գիշերը աներևակայելի մարտ տեղի ունեցավ: Ականատեսների վկայությամբ, դա մի կատարյալ ճակատամարտ էր: Այստեղ միայն ԵՂՈՅԱՆԻ ջոկատը չէր, տարբեր միավորումներ կային: Պատմությունը և իրական փաստերի բացարձակ հավաստիությունն այստեղ լռում են: Մարտից հետո պարզվեց, որ «Արծիվ-13» ջոկատը տվել է երկու զոհ՝ հրամանատար ՌՈՒԲԻԿ ԵՂՈՅԱՆԸ և ջոկատի ամենատարեց հայդուկը՝ ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ (ՊԵՊԱՆԸ): Ջոկատի մյուս մարտիկները այդպես էլ առ այսօր մնացել են անհայտ օրերի չբացահայտված տարեգրության մեջ...

    Այսօր, Եռաբլուր պանթեոնում, վեր է խոյանում զոհված ազատամարտիկների հուշահամալիրը: Ինչպես ամեն տարի հունիսի 29-ին, այս տարի նույնպես անհաղթ քաջերի հիշատակը հարգում ենք այցելելով Եռաբլուր, խոնարհվելով նրանց առաջ, և ասելով՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...

    -Նվիրում եմ հերոս պապիկիս՝ Գագիկ Ավետիսյանին և "ԱՐԾԻՎ-13" երկրապահ ջոկատի բոլոր քաջերին,- Եվա Ավետիսյան: 

    *Նյութը կազմելիս օգտվել ենք Ռաֆայել Սահակյանի «Գիրք վշտի և հպարտության» գրքից

    bannerH1

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10 Կարդալ Նախորդը

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10

    Արմավիրի 6-րդ վաշտը Կարդալ հաջորդը

    Արմավիրի 6-րդ վաշտը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: