booked.net
  • 01 հոկտեմբեր, 2020
    Ափսոս, որ մեր ականջները թարթիչներ չունեն․․․ Մերի Ներսիսյան

    Ափսոս, որ մեր ականջները թարթիչներ չունեն․․․ Մերի Ներսիսյան

    Ափսոս, որ մեր ականջները աչքերի պես թարթիչներ չունեն՝ ուզեցիր ու փակեցիր, և էլ չես լսում ոչինչ:

    Ես կփակեի իմ ականջներն ամեն անգամ, երբ կլսեի դատարկության ձայնը, երբ չկա բովանդակություն, ասելիք, բայց կա խոսելու ՄԵԵԵԾ ցանկություն:

    Ես կփակեի ականջներս ամեն անգամ, երբ ինքնահաստատման ծարավ մակաբույծերը կսկսեին բզզզզալ՝ աշխատելու, բանիմաց և հանրօգուտ լինելու տպավորություն առաջացնելու համար:

    Ես կփակեի ականջներս, երբ «ամեն ինչի գիտակներն» իմ ներկայությամբ դիպլոմայիններ կպաշտպանեին անտառահատումից մինչև գինեկոլոգիա թեմաներով:

    Ես կփակեի իմ ականջները, երբ հերթական վայ-ծնողը կփորձեր ինձ համոզել, որ ծեծը երեխայի դաստիարակության անբաժան մասն է ու բնական է...

    Կփակեի ականջներս, երբ «թասիբով տղեքը» կսկսեին մոր ու սրբության կենաց խմել... էն տղեքը, որ այդ նույն մայրերի ու սրբությունների իրական կամ վիրտուալ ներկայությամբ աշխարհի վերջին հայհոյանքներն են տալիս (խմած, թե սթափ):

    Վախենամ՝ ես չբացեի ականջներս...

     

    Աղբյուր՝ https://www.instagram.com/mary_nersisyan/

     

    bannerH1

    Ապրիլի 7-ի խորհուրդը Կարդալ Նախորդը

    Ապրիլի 7-ի խորհուրդը

    Իմ աչքը երբեք չի եղել դրսում, Մերի Ներսիսյան Կարդալ հաջորդը

    Իմ աչքը երբեք չի եղել դրսում, Մերի Ներսիսյան

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: