• 06 փետրվար, 2023
     Ամենաբեղմնավոր գրիչ ունեցող հայը

    Ամենաբեղմնավոր գրիչ ունեցող հայը

    Հայերի մեջ ամենաբեղմնավոր գրիչն ունեցել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանը (1820-1901): Եթե մեկտեղվի ու հրապարակվի նրա գիտական ու գրական հսկայական ժառանգությունը, ապա այն կկազմի ավելի քան 50 միջադիր հատոր: 1847-60-ին «Բազմավեպ» հանդեսում Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրապարակել է մի շարք բանաստեղծություններ ու պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Հայոց Աշխարհիկ», «Պլպլուն Ավարայրի» և այլն):

    Ալիշանի ծավալուն գործերից շատերը նվիրված են հին Հայաստանի աշխարհագրությանը («Շիրակ», «Սիսուան», «Այրարատ», «Սիսական»): Դրանք հանրագիտական բացառիկ արժեք ունեցող գործեր են:

    Ալիշանը գրել է «Բաժինք Հայոց մեծաց» խորագրով 742 տողանոց մի պոեմ, որը 1868-ին տպագրվել է «Բազմավեպ» հանդեսում: Այդ պոեմում նա տալիս է հին Հայաստանի ամբողջական նկարագիրը ըստ 15 նահանգների (աշխարհների), նշում բոլոր գավառները, գյուղերի մի մասն իրենց հին ու նոր անվանումներով, տալիս դրանց ստուգաբանությունները, հիշատակում այդ վայրերում տեղի ունեցած իրադարձությունները: Այդ պոեմը Հայաստանի տեղանունների չափածո բառարան է՝ գրված բանաստեղծական շքեղ լեզվով:

    Ալիշանի գործերից են նաև «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն», «Հայապատում», «Հայ-Վենետ», «Հուշիկք հայրենյաց հայոց», «Հայաստան յառաջ, քան զելինելն Հայաստան», «Նշմարք հայկականք»:  

    Եդեմական ծաղիկը

    Եդեմական ծաղիկը

    Նախորդը

    Այնպիսի բան շալակիր, որ հարգանքով ճամփա տան քեզ

    Այնպիսի բան շալակիր, որ հարգանքով ճամփա տան քեզ

    Հաջորդը

    Մեկնաբանել