• 28 սեպտեմբեր, 2022
     Սոդան մազերի համար

    Սոդան մազերի համար

    Առողջ մազեր ունենալու համար կարող ենք օգտագործել բնական բաղադրիչներ, օրինակ ձիթապտղի յուղ, յոգուրտ, ալոե վերա, սոդա: Մազերի արտաքին խնամքին զուգահեռ, պետք է առողջ սնունդ օգտագործել:

    Այս նյութում առանձնացնում ենք սոդայի ազդեցությունը մազերի վրա․

    1․ Թեփ

    Սոդայի օգտագործման առավելություններից է գլխամաշկի թեփի առաջացման կանխումը:

    Մեկ ճաշի գդալ սոդայի և մեկ բաժակ խնձորի քացախի խառնուրդը բուժում և կանխում է թեփի առաջացումը:

    Այս խառնուրդը կարող է չորացնել գլխի մաշկը, այս իսկ պատճառով պետք է այն օգտագործել զգուշությամբ՝ լսելով Ձեր օրգանիզմին։ 

     

    2. Յուղոտ մազեր

    Սոդան ունի չորացնող հատկություն, նաև այն կարգավորում է յուղարտադրությունը։ Սակայն չոր մազերի դեպքում այն նույնպես օգտակար է, սակայն պետք է օգտագործել ավելի երկար ընդմիջումներով։ 

     

    3. Պաշտպանություն

    Սոդան օգնում է հեռացնել քլորը մազերից և գլխամաշկից: Առավել կարևոր է մազերը լվանալ սոդայաջրով լողավազանից հետո։

     

    4. Մազերի խնամքի մնացորդներ

    Տարբեր տեսակի լաքերի, մուսերի և այլ նյութերի օգտագործումից հետո, միայն շամպունը կարող է բավարար չլինել, դրանց ամբողջական հեռացման համար։ Սոդան կօգնի առավել խնամքով լվանալ մազերը, հեռացնելով անցանկալի նյութերը մազերից և գլխամաշկից։ 

     

    5. Մազերի աճը

    Սոդայի հերթական ազդեցությունը՝ մազերի աճի խթանումն է։ 

    Մազերի ամրության, արագ և առողջ երկարելու համար կարևոր է պարբերաբար օգտագործել բնական միջոցներ, ինչպիսիք են ձիթայուղը, ալոե վերան, գերչակի յուղը, ինչպես նաև սոդան՝ մաքուր, առանց թեփ մազերի համար։ 

     

     Սոդայով դիմակներ մազերի համար

    Սոդայով դիմակներ տնային պայմաններում մազերի համար

    Սոդայով, լորենու ծաղիկներով դիմակ յուղոտ մազերի համար

    • թուրմ լորենու ծաղիկներից կամ տերևներից - 300 մլ
    • կիտրոնի հյութ - 50 մլ
    • սոդա - 1 թեյի գդալ

    Լավ խառնում ենք բոլոր բաղադրիչները, ապա դրանով լվանում ենք մազերը լոգանքից հետո։

    Խուրհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1 անգամ։

     

    Սոդայով, կեչու տերևներով դիմակ յուղոտ մազերի համար

    • Կեչի տերևների թուրմ - 250մլ
    • հանքային ջուր - 250մլ
    • սոդա - 1 թեյի գդալ

    Լավ խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Մազերը լվանալուց հետո ցողում ենք այս խառնուրդով։ 

    Խուրհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1 անգամ։

     

    Սոդայով, կռատուկի յուղով դիմակ մազաթափության համար

    • Կռատուկի յուղ - 1 ճաշի գդալ
    • կիտրոնի հյութ - 1 ճաշի գդալ
    • սոխի հյութ - 1 թեյի գդալ
    • ձվի դեղնուց - 1 հատ
    • սոդա - 1 թեյի գդալ:

    Լավ հարում ենք դեղնուցը, ավելացնում ենք մնացած բաղադրիչները, լավ խառնում ենք։

    Այս դիմակը քսում ենք գլխամաշկին, թողնում ենք 15 րոպե։ Լվանում ենք տաք ջրով։ 

    Դիմակը խուրհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1 անգամ։

     

    Սոդայով, երիցուկով դիմակ մազաթափության համար

    • Երիցուկ - 1 ճաշի գդալ
    • եղեսպակի տերևներ - 1 ճաշի գդալ
    • չիչխանի տերևներ - 1 ճաշի գդալ
    • կռատուկի արմատ - 1 ճաշի գդալ;
    • սոդա - 1 թեյի գդալ:

    Խառնում ենք բոլոր բուսական բաղադրիչները, բացի սոդայից: Բուսական խառնուրդի վրա լցնում ենք 1,5 լիտր եռացող ջուր, թողնում ենք 40 րոպե, ապա քամում ենք:

    Ստացված թուրմին ավելացնում ենք սոդա, խառնում ենք:

    Օգտագործում ենք մազերը ողողելու համար շաբաթական 2 անգամ:

     

    Սոդայով, եղինջով թուրմ թեփի վերացման համար

    • Եղինջի թուրմ - 500 մլ
    • խունկի եթերայուղ - 4 կաթիլ
    • սոխի հյութ - 1 թեյի գդալ
    • սոդա - 1 թեյի գդալ

    Խառնում ենք բոլոր բաղադրիչները:

    Մազերը լվանալուց հետո ողողում ենք այս թուրմով շաբաթական 2 անգամ, իսկ պրոֆիլակտիկայի համար`շաբաթական 1 անգամ:

     

    Սոդայով, կեֆիրով դիմակ մազերի համար, թեփի վերացում

    • Կեֆիր - 50 մլ
    • ձիթապտղի յուղ - 50 մլ
    • սոխի հյութ - 1 թեյի գդալ
    • սոդա - 1 թեյի գդալ:

    Խառնում ենք բոլոր բաղադրիչները: 

    Ստացված զանգվածը քսում ենք մազարմատներին, ապա տարածում մազերի երկարությամբ:

    Թողնում ենք 15 րոպե, ապա լվանում ենք տաք ջրով:

    Այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթը մեկ անգամ:

    Կեֆիրով դիմակ մազերի համար

    Կեֆիրով դիմակ մազերի համար

    Նախորդը

    Շամպունների առավել վնասակար բաղադրիչները

    Շամպունների առավել վնասակար բաղադրիչները

    Հաջորդը

    Մեկնաբանել