• 06 դեկտեմբեր, 2022
     Դիմակներ տնային պայմաններում ակնեի բուժման համար

    Դիմակներ տնային պայմաններում ակնեի բուժման համար

    Ակնեի բուժման համար կարելի է հեշտությամբ պատրաստել դիմակներ, որոնք բավականին արդյունավետ են, արդյունքը երևում է շատ կարճ ժամանակում։

    Ներկայացնում ենք մի շարք դիմակներ, որոնք պատրաստվում են շատ հեշտ և տնային պայմաններում։

     

    Սոդայի հիմքով դիմակ բշտիկների դեմ

    Դիմակը ավելի հարմար է մանր բշտիկների դեմ պայքարի ժամանակ։ Զգուշացեք, որպիսի դիմակը չընկնի աչքերի մեջ, սակայն եթե դա պատահի, արագ լվացեք աչքերը մեծ քանակությամբ ջրով։ Դիմակը օգտագործել շաբաթը մեկ անգամ։

    Կես ճաշի գդալ սոդան լավ խառնում ենք նույնքան ջրի հետ։ Ստացված զանգվածը քսում ենք մաքուր դեմքին, մատերով թեթևակի մերսում ենք դեմքը։ Թողնում ենք 10 րոպեից ոչ ավել, քանի որ սոդան կարող է չորացնել դեմքը։

    Դեմքը լվանում ենք գոլ ջրով, ապա դեմքին քսում ենք սնուցող կրեմ։

    Սոդայով դիմակներ կարդացեք այստեղ։

     

     Վարսակի փաթիլներով դիմակ ակնեի դեմ

    Մեզ պետք է վարսակի փաթիլների ալյուր։ Դրա համար վարսակը աղում ենք բլենդերով կամ կոֆեաղացով։

    1 ճաշի գդալ վարսակի ալյուրը խառնում ենք 1 ձվի սպիտակուցի հետ։ Թողնում ենք 5 րոպե հանգստանա և դիմակը պատրաստ է։

    Դիմակը քսում ենք դեմքին, թողնում ենք 20 րոպե, լվանում ենք գոլ ջրով, ապա դեմքին քսում ենք սնուցող կրեմ։ 

    Այս դիմակը չորացնում է մաշկը և վերացնում է բշտիկները։ Օգտագործել շաբաթական 3 անգամ։

     

    Կավով դիմակ դեմքի համար

     Բշտիկների պայքարում շատ արդյունավետ են կավի հիմքով դիմակները։ Ամենաարդյունավետը սև կավով դիմակներն են, սակայն զգայուն դեմքի համար կարող ենք օգտագործել նաև սպիտակ, կապույտ կամ վարդագույն կավ։

    Սև կավով դիմակ պատրաստելու համար խորը ամանի մեջ լցնում ենք 1 ճաշի գդալ կավ, 1 թեյի գդալ Վաղինակի ոգեթուրմ (настоя календулы), 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, 1,5 ճաշի գդալ ջուր։ Լավ խառնում ենք, մինչև ստացվի միատարր զանգված։ 

    Դիմակը տարածում ենք դեմքին, պետք է զգուշանալ աչքերի մոտի հատվածից, որպիսի այն աչքի մեջ չընկնի։

    Թողնում ենք 15 րոպե։ Կարող ենք լվանալ և տաք, և սառը ջրով։ 

    Դեմքը լվանալուց հետո անպայման օգտագործել սնուցող կրեմ։

     

    Սպիտակ կավով դիմակի համար վերցնում ենք նույն քանակությամբ կավ, ջուր և մեղր։ Լավ խառնում ենք, պետք է ստացվի թթվասերի նման զանգված։

    Դիմակը քսում ենք դեմքին և թողնում ենք 30 րոպե։

    Ցանկալի է դիմակը լվանալ սառը ջրով, որից հետո օգտագործել սնուցող կրեմ։

     

    Դեղին կամ կանաչ կավով դիմակի համար վերցնում ենք 2 բաժին կավ, 1 բաժին կերակրի աղ, այնքան ջուր, որ ստացվի թթվասերի խտության զանգված։

    Դիմակը քսում ենք դեմքին և թողնում ենք 20 րոպե։

    Դեմքը լվանում ենք կամ տաք  կամ սառը ջրով։ Սնպայման օգտագործում ենք սնուցող կրեմ։

     

    Սև ածուխով դետոքս դիմակ տնային պայմաններում Via Mina-ից

    Սև ածուխով դետոքս դիմակ տնային պայմաններում Via Mina-ից

    Նախորդը

    Սոդայով և մեղրով դիմակներ դեմքի համար

    Սոդայով և մեղրով դիմակներ դեմքի համար

    Հաջորդը

    Մեկնաբանել