• 06 հոկտեմբեր, 2022
     Միհր վոյաժ

    Միհր վոյաժ

    Հիմնադիրներ՝ Կարինե Փանոսյան, Անի Ապիտոնյան
    Գործունեությունը - Մշակութային և բազմապիսի տուրեր, փառատոններ, բանախոսություններ
    Վայրը - Հայաստանի Հանրապետություն, Արցախ

    Միհր վոյաժ, Կարինե Փանոսյան, Անի Ապիտոնյան,  Մշակութային տուրեր«Mihr voyage» տուրիստական ընկերությունը ծնվել է Covid-ի ամենածանր ժամանակաշրջանում, երբ
    զբոսաշրջությունը, մեծ հաշվով, կանգ էր առել ողջ աշխարհում։ Բայց ընկերության հիմնադիրները ճամփորդում էին ու կազմակերպում իրենց սրտի տուրերը։
    Նրանցից մեկը բանասեր է, մյուսը՝ հոգեբան, երկուսի հետաքրքրության հիմնական նյութը՝ ազգային մշակույթն ու ճարտարապետությունը, հնագիտությունը։

    Թե ինչպես գտան իրար ու կարողացան միասին հիմնել բիզնես, կատակում են այսպես․
    - Մենք հաճախ էինք միասին մեկնում ճամփորդությունների ու միջոցառումների, մի օր էլ՝ արկածներով լեցուն քայլարշավից հետո որոշեցինք, որ նույն կերպ ենք պատկերացնում մեր գործը, ուստի ծնվեց այն, ինչը դարձավ մեր ամենօրյա աշխատանքը՝ լեցուն սիրով ու ոգևորությամբ։

    Միհր վոյաժ, Mihr VoyageԱյն, ինչից անպակաս են «Միհրի» տուրերը՝ արկածներ, գունագեղ տպավորություններ, որոնք տուրերի ժամանակ անմահացնում է թիմի լուսանկարիչ Դավիթ Մակիչյանը, և իհարկե, հրաշալի ընկերներ, որոնք ձեռք են բերվում ամեն տուրից հետո։

    - Մենք ոչ թե պարզապես սիրում ենք մեր գործը, մենք ապրում ենք դրանով ու դրա մեջ,- միաձայն ասում են կանայք։

    Տուրիստական ընկերություններով առատ շուկայում սեփական տեղն ու դերը գտնելը բոլորովին բարդ գործ չեղավ կանանց համար, որոնք հիմնել են այն, քանի որ առաջարկները առկա շուկայում թարմ ու տարբերվող էին, ուստի միանգամից ընկերությունը գտավ իր հաճախորդներին։
    Ընկերության հիմնական խնդիրն է՝ բացահայտել ու ներկայացնել հիմնական շուկայից դուրս մնացած, կամ քիչ հետաքրքրություն առաջացնող ուղղություններն ու տեղանունները, դրանք ներկայացնել նոր ձևաչափով։
    Мигр вояж , Mihr voyage, Միհր վոյաժԱյսպիսով, «Միհրի» ամենասիրելի վայրերից են Շամիրամի կրոմլեխները, Կաքավաձորի սրբազան քաղաքատեղին, Շատիվանքը, Ջրափիի քարավանատունը և բազմաթիվ այլ տեղանուններ։

    - Մենք գնում ենք այն վայրերը, որոնք քիչ են հետաքրքրում մարդկանց, քանի որ դրանց մասին պատկերացումներն ու տեղեկությունները նույնպես քիչ են։ Բայց երբ ցույց ես տալիս, թե որքան զարմանալի բաներ կան թաքնված երկու կտոր քարի ետևում, կամ մի բուռ հողի տակ, հետաքրքրությունն անմիջապես մեծանում է ու դառնում գրավիչ։
    Միհր վոյաժ, Mihr voyage- Մենք ոչինչ չենք հորինում, ընդամենը ներկայացնում ենք մեր աչքերով։
    Իսկ այն հարցին, թե որն է ցանկացած գործի հաջողության բանալին՝ միաձայն ասում են․
    - Սերը՝ գործի հանդեպ։

    «Միհրը» արդեն բրենդ է, քանի որ անվան մեջ ներառում է այն գաղափարախոսությունը, որը ցանկանում են փոխանցել հիմնադիր կանայք՝ մի փունջ արև ու մի բուռ հող հեռու-հեռավոր պատմությունից, այնտեղից, որտեղից սկսվել է հայ ժողովրդի պատմությունը։
    Իսկ տարբերանշանը արևի խորհրդանիշն է, որը կարող եք տեսնել ճարտարապետական բազմաթիվ հայտնի ու անհայտ կոթողների պատերին։

    - «Միհր վոյաժի» անունն արդեն նույնացնում են մշակույթի և նորամուծությունների հետ։ Մեր ձեռագիրը տարբերվում է, ու մենք գոհանում ենք արդյունքից, քանի որ դա հենց այն է, ինչին ձգտում ենք։
    - Մեր խնդիրը՝ Հայաստանի մասին պատմել այն՝ ինչը դեռ չգիտեն, ուստի հենց այստեղ էլ մենք կենտրոնացանք՝ բրենդը ձևավորելիս։

    Միհր վոյաժ, Mihr Voyage, Мигр вояж

    Ringtower

    Ringtower

    Նախորդը

    Ջեք Թեքեյան ոճաբանության ակադեմիա, մոդելային դպրոց և գործակալություն

    Ջեք Թեքեյան ոճաբանության ակադեմիա, մոդելային դպրոց և գործակալություն

    Հաջորդը

    Մեկնաբանել