• 18 օգոստոս, 2022
     Ագա Քանքանյան, դիմահարդար, մոդելավորող, ոճաբան

    Ագա Քանքանյան, դիմահարդար, մոդելավորող, ոճաբան

    Մեր հյուրն է դիմահարդար, մոդելավորող, ոճաբան, գեղեցկության ոլորտի առաջատար բլոգեր Ագա Քանքանյանը, ով նաև հանդիսանում է Aga Kankanyan Image Studio նորաձևության կենտրոնի և Aga Kankanyan Beauty Tools ապրանքանիշի հիմնադիրը։

    - Ողջույն սիրելի Ագա, ընդհանուր առմամբ, ե՞րբ և ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր ճանապարհը դեպի կարիերա։ Որ կետում սկսվեց Ձեր հաջողության ուղին։

    - Ողջույն, իմ կարիերան սկսվել է հեռավոր 90-ականներին, երբ սովորում էի «Ատեքս» նորաձևության կենտրոնում, որպես մոդելավորող դիզայներ: Նորաձևության ցուցադրությունների ժամանակ կերպարներս կատարյալ դարձնելու համար, ես դիմահարդարում էի անում մոդելներին: Այդպես էլ սկիզբ առավ մի հեքիաթային պատմություն, որով շատ հպարտ եմ:

    Aga Kankanyan makeup artist, Աղավնի Քանքանյան
    Լուսանկարը՝ Հասմիկ Լուսանկարչություն

     - Ընտանեկան մթնոլորտը ինչպես է ազդել Ձեր մասնագիտության ընտրության վրա։
    - Ես միշտ տարբերվել եմ ընտանիքում իմ երազանքներով, ստեղծագործականությամբ, մտածողությամբ, բայց և ստացել եմ այնպիսի լավ դաստիարակություն, որ, կարծում եմ, անկախ մասնագիտական կողմնորոշումից, մարդկային բարձր արժանիքներով եմ մեծացել, որոնք էլ ամենակարևորն են կյանքում:

    Aga Kankanyan makeup artist, Աղավնի Քանքանյան
    Լուսանկարը՝ Հասմիկ Լուսանկարչություն

    - Ձեր կարծիքով, ինչպիսին է տղամարդու դերը կնոջ կարիերայի հաջողության կամ անհաջողության մեջ։
    Յուրաքանչյուր մարդու կյանքում, լինի դա կին կամ տղամարդ, կողակցի դերն անգնահատելի է: Կարևոր է, որ կողակիցները սատարեն իրար: Դա իսկապես օգնում է մարդու կայացման գործում:

    Ագա Քանքանյան, դիմահարդար, մոդելավորող, ոճաբան, բլոգեր
    Լուսանկարը՝ Հասմիկ Լուսանկարչություն

    - Ըստ Ձեզ, երեխաները խանգարում, թե մոտիվացնում են կնոջը, հասնել առավելագույնին․․․
    - Կնոջից է կախված: Իմ երեխաներն ինձ համար եղել են ոգեշնչման աղբյուր, էլ ավելի լավը դառնալու մոտիվացիա:

    Aga Kankanyan Make tools
    Լուսանկարը՝ Հասմիկ Լուսանկարչություն
    Aga Kankanyan lip pencil
    Լուսանկարը՝ Հասմիկ Լուսանկարչություն

     

    - Ինչպես է սկսվում ձեր աշխատանքային օրը։
    - Իմ աշխատանքային օրը սկսվում է շատ վաղ, քանի որ հարսների դիմահարդարում եմ անում հիմնականում: Այդ տեսակ օրվա սկիզբը շատ եմ սիրում, այնքան էսթետիկ ու երջանիկ է սկսվում օրս` չէ որ հարսներն իրենց ամենակարևոր օրն ինձ են վստահում, և ես նրանց հետ կիսում եմ այդ հուզմունքն ու սերը:

    Ագա Քանքանյան, դիմահարդար, մոդելավորող, ոճաբան
    Լուսանկարը՝ Հասմիկ Լուսանկարչություն

    - Հաջողության հասնելու ճանապարհները սովորաբար քարքարոտ են լինում։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր անցած ուղու ընթացքում։ Արդյո՞ք եղել է մի պահ, որ ցանկանաք հանձնվել, ոչինչ չանել․․․
    - Ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել, այդպիսին միշտ եմ եղել, բայց, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել դժվարություններ: Ուղղակի իմ տեսակով պայքարող եմ և միշտ եմ պայքարել այդ դժվարությունների դեմ:

    Aga Kankanyan beauty tools, Ագա Քանքանյան մեյքափ գործիքներ- Որպես կայացած գործարար հայուհի՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր նոր են սկսում կարերիայի իրենց երկար ճանապարհը, կամ դեռևս չեն հասել նկատելի հաջողությունների։
    - Խորհուրդ կտամ չվախենալ, չհանձնվել, բայց և միևնույն ժամանակ չմոռանալ ինքնակրթության, ինքնազարգացման և ինքնակատարելագործման մասին:

    Armenian makeup artist Aga Kankanyan, Ага Канканян- Կյանքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
    - Ընտանիքս, երեխաներս, թիմս:

    Aga Kankanyan Beauty tools
    Լուսանկարը՝ Հասմիկ Լուսանկարչություն

    - Ի՞նչ կմաղթեք կանանց:
    - Կմաղթեմ սեր և ուրիշ ոչինչ: Երբ կյանքդ սիրով է լցված, ամեն ինչ կստացվի:

     

    LadyBlog.am թիմը՝
    Հարցազրույցը վարեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյան
    Ֆոտոնկարահանում՝ Հասմիկ Լուսանկարչություն

    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Գոհար Հարությունյան, Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999, Միսսիս Գլոբ 2010

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: