booked.net
  • 09 օգոստոս, 2020
    Կարտոֆիլը ջեռոցում

    Կարտոֆիլը ջեռոցում

    Բաղադրիչներ

    1. Մսի ֆարշ - 500 գրամ
    2. Պոմիդոր - 2  հատ
    3. Կարտոֆիլ - 5 հատ
    4. Կաթ - ¼ բաժակ
    5. Պանիր՝ քերած - 150գ
    6. Հավկիթ - 1 հատ
    7. Սոխ - 1 հատ
    8. Սխտոր - 3 պճեղ
    9. Սպիտակ հաց - 1 կտոր
    10. Պաքսիմատ - 100 գրամ
    11. Բուսական յուղ
    12. Կանաչի
    13. Աղ և պղպեղ

    Պատրաստման եղանակը.

    Հացը դնում ենք կաթի մեջ 5 րոպե: Մաքրում ենք սոխը և սխտորը: Մանր կտրատում ենք: Ապա կտրատում ենք պոմիդորը և կանաչին: Լավ խառնում ենք ձուն, ֆարշը, հացը, մանրացված սոխը, պոմիդորը, պանիրը և կանաչին:  Ավելացնում ենք աղը, պղպեղը ըստ ճաշակի և խառնել: Ձևավորում ենք կոտլետներ, բոլոր կողմերից թաթախում ենք պաքսիմատի մեջ: Լվանում և կտրտում ենք կարտոֆիլը 6-8 մասի, ավելացնում ենք բուսական յուղ, աղ, կանաչի:

    Ջեռոցի տարան պատում ենք բուսական յուղով, հավասար դասավորում ենք կոտլետները և կարտոֆիլը:

    Եփում ենք 35 րոպե 200°C:

    Բարի ախորժակ:

    bannerH1

    Կարտոֆիլ փայտիկի վրա “Տորնադո” Կարդալ հաջորդը

    Կարտոֆիլ փայտիկի վրա “Տորնադո”

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: