booked.net
  • 27 նոյեմբեր, 2020
    Ոսկյա ըմպելիք` կաթ, քրքում, մեղր

    Ոսկյա ըմպելիք` կաթ, քրքում, մեղր

    Բաղադրիչներ

    1. Կաթ - 1 բաժակ
    2. Մեղր - 1 թեյի գդալ
    3. Քրքում - 1 թեթև թեյի գդալ

    Պատրաստման եղանակը

     Կաթը տաքացնել ավելացնել մեղրն ու քրքումը, խառնել մինչև որ բոլոր բաղադրիչները լուծվեն։ Խմելուց հետո 30 րոպե ոչինչ չուտել ու չխմել։ Ավելի արդյունավետ կլինի խմել քնելուց առաջ։ Օրվա մեջ խմել 2-3 անգամ։
    Եթե կաթ չեք սիրում, կարող եք փոխարինել թեյով, ուղղակի կաթն իրենով բուժիչ է և օգտակար։

     

    ** Քրքումը (Куркума, Cúrcuma) հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, բնական հակաբիոտիկ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային և ճարպաթելերի աճը կանգնեցնող միջոց։
    Պետք է նշել, որ հնդկուհիները արդեն 3000 տարի քրքումն օգտագործում են նիհարելու նպատակով և այն նրանց ճաշացանկի անբաժանելի մասն է կազմում։
    Այս բաղադրատոմսը ուղղակի հրաշքներ է գործում։ Այն շատ հայտնի է որպես «Ոսկյա ըմպելիք», «Золотой напиток»` բնական անտիբիոտիկ։ Այն օգտագործելուց հետո կմոռանաք գրիպի, կոկորդի ցավի մասին։ Արդյունքն ակնհայտ է առաջին օգտագործումից հետո։

    Սակայն ինչքանով որ օգտակար է, այնքան էլ պետք է լինել շատ զգույշ, հակացուցված է ալերգիկ մարդկանց , և մինչև 5 տարեկան երեխաներին։

    Նյութի հեղինակն է Astghik Grigoryan

    bannerH1

    Ձվածեղ՝ այլուրով

    Ձվածեղ՝ այլուրով

    Նախորդը

    Կոտլետներ բրոկոլիով

    Կոտլետներ բրոկոլիով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: