• 22 սեպտեմբեր, 2021
     Նևրասթենիա

    Նևրասթենիա

    Նևրասթենիա - կարևոր, շատ հաճախ հանդիպող խանգարում է, որի դեպքում հազվադեպ են դիմում բժշկի, բայց ժամանակի ընթացքում այն խորանում է ու վերածվում ավելի ծանր խնդիրների։

    Նևրասթենիա ունեցող անձանց մոտ դիտվում են.

    • Գլխացավեր՝ նկարագրում են կարծես օղակի նման ճնշում, ճմլում, երբեմն գլխացավն ունենում է պուլսացիայի բնույթ, ուղեկցվում է ականջներում խշշոցով։
    • Հիպերէսթեզիա՝ վառ լույսից, բարձր ձայներից, աղմուկից առաջացող արտահայտված դիսկոմֆորտ, որը նախկինում չի եղել։
    • Քնի խանգարումներ՝ դժվար են քնում, անկողինը, ներքնաշորը դառնում են խիստ անհարմար, ամեն չնչին ազդակից արթնանում են, առավոտյան արթնանում են «կարծես քնած չլինեն»։
    • Ժամանակի ընթացքում դառնում են էմոցիոնալ խիստ լաբիլ, չեն տիրապետում իրենց հույզերին, պոռթկում են հեշտությամբ «լուցկու ախտանիշ»։
    • Տրամադրության ֆոնը ցածր է լինում, սեփական անձից անգոհունակ են լինում։
    • Աշխատունակությունը խիստ իջած է, սակայն փորձում են «վերջին ուժերն էլ օգտագործել» աշխատանքը կատարելու համար։

    Տարբերում ենք նևրասթենիյի 2 տարբերակ՝ հիպերսթենիկ և հիպոսթենիկ։

    • Հիպերսթենիկ տարբերակին բնորոշ է դյուրագրգիռությունը, աֆեկտիվ բուռն ռեակցիաների առաջացումը, ուշադրության խանգարումը և այլն։
    • Հիպոսթենիկ տարբերակին բնորոշ է աշխատունակության իջեցումը, անընդհատ հոգնածության զգացողությունը, հետաքրքրությունների պակասումը և այլն։

    Շատ հաճախ հիպերսթենիկ տարբերակը ժամանակի ընթացքում վեր է ածվում հիպոսթենիկի։

    Բուժման նպատակով կիրառվում են չնչին դեղաչափով դեղորայք և հոգեթերապիա։

     

    Հեղինակ dr.tatevkhachatryan

    Գեներալիզացված տագնապային խանգարում

    Գեներալիզացված տագնապային խանգարում

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: