booked.net
  • 29 սեպտեմբեր, 2020
    Ասույթներ հայերենի մասին

    Ասույթներ հայերենի մասին

    Ա՜խ, լեզուն, լեզուն. Լեզուն որ չըլի, մարդ ինչի՞ նման կըլի…

    Ձե՜զ եմ ասում, ձե՜զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՜մ, ձեր արևին ղուրբա՜ն, տասը լեզու սովորեցե՜ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՜ք:

    Խաչատուր Աբովյան

    Մեր մայրենի լեզուն ազգային պարտեզի վարդ է, առանց նրան մենք չունենք հրապույր, առանց մայրենի լեզվի մենք համարյա մեռած ենք:

    Սիրանույշ

    Հայոց վիշտը անհուն մի ծով,

    Խավար մի ծով ահագին,

    Էն սև ծովում տառապելով,

    Լող է տալիս իմ հոգին:

    Հովհաննես Թումանյան

      Մեր հայրերեն մեզ ավանդված ժառանգությունները, որոնցմե ամենեն շքեղը, ամենեն իրականը ու ամենեն ճշմարիտը մեր գեղեցիկ, հարուստ և մեծավայելուչ լեզուն է, պետք է պահպանենք հուզումով, հրայրքով և խանդավառությամբ, և վստահ եմ, որ կպահպանենք:

    Զապել Եսայան

      Եթե բոլոր ազգերը բարեկամանան միմյանց հետ, ապա համայն աշխարհը յոթ անգամ մեծ կերևա նրանց աչքին:

    Հայկական ժողովրդական առած

      Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր պես. Այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը:

    Ղազարոս Աղայան

      Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում:

    Ավետիք Իսահակյան

    bannerH1

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10 Կարդալ Նախորդը

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10

    Մշո ճառընտիր Կարդալ հաջորդը

    Մշո ճառընտիր

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: