• 17 սեպտեմբեր, 2021
     Բիպոլյար խանգարման Մանիակալ էպիզոդը

    Բիպոլյար խանգարման Մանիակալ էպիզոդը

    Բիպոլյար խանգարման Մանիակալ էպիզոդը բավականին յուրահատուկ ու վառ կլինիկա ունի։

    • Այն դեպրեսիվ էպիզոդին բնորոշ հակառակ ախտանիշներն ունի։ Դրանք են.
    • Բարձր տրամադրությունը
    • Մտածողության տեմպի արագացումը
    • Հոգեշարժական գրգռվածությունը

    Մանիակալ էպիզոդի ընթացքում հիվանդներն ունեն բնորոշ արտաքին՝ հագնվում են վառ գույներով, խիստ ակտիվ են, շատախոս, խոսքի տեմպը խիստ արագնում է մինչև «մտքի թռիչք» (fuga idearum), որի ժամանակ մի միտքը չավարտած հիվանդը անցնում է մյուս մտքին։ Դիտվում է հակումների ակտիվացում, բարձրանում է սեռականությունը, լինում են խիստ շարժուն, որոշները եգում են ու պարում, քունը խանգարվում է՝ չեն քնում կամ քնում են քիչ։ Ունենում են նորը ստեղծելու մեծ ցանկություն՝ որոշներ երգ դն գրում, մյուսները՝ նկարում և այլն։



    Որոշ դեպքերում դիտվում են հալյուցինատոր և զառանցական ախտանիշներ։

    Ոչ կլասիկ դեպքերում դիտվում է արգելակվածություն։

    Բուժումը իրականացվում է ֆարմակոթերապիայի միջոցով, լուսավոր շրջաններում հնարավոր է հոգեթերապևտիկ աշխատանք։

     

    Հեղինակ dr.tatevkhachatryan

    Չիկագոյան 7-յակ, ի՞նչ է սա

    Չիկագոյան 7-յակ, ի՞նչ է սա

    Նախորդը

    Հարմարվողականության ռեակցիաներ

    Հարմարվողականության ռեակցիաներ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: