• 28 սեպտեմբեր, 2022
     Ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Հայկական Բանակի 30 ամյակին

    Ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Հայկական Բանակի 30 ամյակին

    Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր,
    Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության

    Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց 2022 թվականի անդրանիկ ցուցահանդեսը «Արցախյան պատերազմի բովով. Արմավիրի Արծիվ-13 ջոկատը» խորագրով։ 

    Սարդարապատ, Արծիվ 13

    Ցուցադրության սկզբում, որպես մուտք, ներկայացվել են հայտնի կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի կողմից դեռևս 2013 թվականին թանգարանին նվիրաբերվող Արցախյան պատերազմին վերաբերող լուսանկարներ:

    Ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Հայկական Բանակի 30 ամյակին

    Ցուցադրական համալիրները ներկայացնում են «Արծիվ-13» ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանի, նույն ջոկատի շտաբի պետ Այվազ Թարվերդյանի, ջոկատի ազատամարտիկներ Սերգեյ Ավետիսյանի (Պեպան), Մարտիկ Գևորգյանի, Վանիկ
    Խանոյանի, Մանվել Ղանդիլյանի, Լյովա Պետրոսյանի, Կարապետ Մովսիսյանի, Վանիկ Ալիխանյանի անձնական իրերի, փաստաթղթերի, շքանշանների և պատվոգրերի ուշագրավ հավաքածուներ, մասունքներ, որոնք տասնամյակներ շարունակ խնամքով պահպանվել են և ներկայացվում են ցուցադրության մեջ:

    Արցախյան պատերազմ

    Թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի ողջույնի խոսքից հետո ցուցադրությունը ներկայացրել է Արտակ Մկրտչյանը:

    Sardarapat tangaran, Artsiv 13Ցուցադրության բացմանը մասնակցում էին հյուրեր, ազատամարտիկների հարազատներ, զինվորականներ, առանձին ելույթով հանդես եկան Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաները: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում և ամփոփվեց «Սուրմալու» պարի ազգագրական համույթի ելույթով, խմբի ղեկավար՝ Հրայրը, հանդես եկավ ջոկատին նվիրված իր հեղինակային երգով և մարտաշունչ ռազմապարերով:

    «Սուրմալու» պարի ազգագրական համույթ

    Թանգարանի երիտասարդ գիտաշխատող Արտակ Մկրտչյանի ջանքերով տարիներ շարունակ հավաքվել են «Արծիվ-13» ջոկատի անդամների կյանքի, գործունեության, մարտական ուղիների վերաբերյալ արժեքավոր նյութեր, որոնք հեռանկարում կարող են դառնալ Արմավիրի «Արծիվ-13» ջոկատին նվիրված թանգարանի հիմք:

    Կամավորական ջոկատի հրամանատար, Ռուբիկ Եղոյան, Արծիվ 13 Երիտասարդ գիտաշխատողը նաև Արմավիրի մարզի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» հասարակական կազմակերպության նախագահն է և սերտ համագործակցում է ջոկատի անդամների հարազատների, ընկերների և ազգականների հետ:

     

    Ցուցադրության մեջ տեղ են գտել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերականգնված զենքեր, Ռուբեն Եղոյանի հեղինակած նախագծերով վերականգնված զենքերի նմուշներ: Այցելուների ուշադրությունը գրավեցին օպտիկական նշանոցը, գիշերային տեսադիտարկման սարքը, զինվորական հանդերձանքները և ուսապարկերը: Մեծադիր լուսանկարներով և կենսագրական տվյալներով ներկայացված են «Արծիվ-13» ջոկատի բոլոր ազատամարտիկները.

    հրամանատար՝ Ռուբիկ Եղոյան
    շտաբի պետ՝ Այվազ Թարվերդյան
    Մանվել Ղանդիլյան
    Մարտիկ Գևորգյան
    Մարտիկ Հարութունյան
    Ալբերտ Ամիրխանյան
    Ատոմ Սարգսյան
    Արարատ Ամիրխանյան
    Գագիկ Ավետիսյան
    Գագիկ Պողոսյան
    Իսրայել Եղիազարյան
    Լյովա Պետրոսյան
    Հովսեփ Սարուխանյան
    Հակոբ Տերտերյան
    Խաչիկ Եղոյան
    Հրաչյա Մանուկյան
    Սերգեյ Ավետիսյան (Պեպան)
    Սամվել Էլբակյան
    Սուրիկ Տեպիկյան
    Վանիկ Ալիխանյան
    Վանիկ Խանոյան
    Արամ 
    Ստեփանյան
    Կարապետ Մովսիսյան
    Սուրիկ Խաչատրյան (Յուրա)
    Ռուդիկ Հարությունյան
    Սարգիս Սարգսյան

    Սուրիկ Ստեփանյան
    Վանիկ Կարապետյան:

    Artsiv13 Այդ քաջ ջոկատը մարտական ուղի է անցել՝ պաշտպանլով Հայաստանի սահմանները` Երասխավանում, Իջևանում, Գորիսում և մարտական գործողություններին մասնակցել Արցախում՝ Հադրութի և Մարտակերտի շրջաններում:
    Ցուցադրության մեջ ներկայացված է նաև ջոկատի վերջին մարտի` Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի համար մղված մարտի գծագիրը:

    Leninavan, Chaylu, Maragha, Լենինավան, Չայլու, Մարաղա

    Ցուցադրված է ջոկատի եռագույն դրոշները, որոնցով նրանք մարտի են գնացել:

    Rubik Eghoyani droshy

    ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

    ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐ

    Արդեն 20 տարի միասին... Իրինա Թովմասյան

    Արդեն 20 տարի միասին... Իրինա Թովմասյան

    Նախորդը

    «Կանայք» գրքի շնորհանդեսը, Թամարա Ավանեսյան

    «Կանայք» գրքի շնորհանդեսը, Թամարա Ավանեսյան

    Հաջորդը

    Մեկնաբանել