booked.net
  • 23 հունվար, 2021
    Շատ դժվար ժամանակներ ա... Վաչե Թովմասյան

    Շատ դժվար ժամանակներ ա... Վաչե Թովմասյան

    Շատ դժվար ժամանակներ ա: Բոլորը մեղավորներ են փնտրում, մատնացույց են անում ուրիշներին.
    Հներն են մեղավոր, նորերն են մեղավոր, սպառազինության մակարդակը, կրթության ոլորտը փախան, չգնացին, չտարան, արտաքին քաղաքականությանը, ներքին քաքականությանը... ու տենց հպարտ մեղավորներով իրար ուտելով մեղադրում ենք բոլորին, բացի մեզնից: Դրա համար ա, որ ունենք էն, ինչ ունենք... ինչ որ մնաց, ինչ որ թողեցին, որ ունենանք...
    Ու հիմա վերլուծելով ամենը, ես ինձ եմ միայն մեղադրում, բայց էն հպարտ մեղավորներից չէ. «Հա արա ես եմ մեղավոր!» տենց չէ ... իսկապես մեղավոր ... որ զգոն չեմ եղել , չեմ գնահատել ունեցածս, չեմ պահել ու ծաղկացրել: Անհոգ եմ եղել չհասկանալով աշխարհագրական դիրքն ինչ ա, սթափ չեմ գնահատել մեր բնակչության քանակն ու ռեսուրսները, թշնամիների ուժերը և մեր իրական դաշնակիցներին ու իրենց ուժերն ու շահերը:
    Ու միշտ մտածել եմ , որ ինձ պարտք են բոլորը, չեմ սովորել իմ ամբողջ կյանքում շնորհակալություն ասել!!

    Ֆրանսիայի նախագահն ինձ պարտք չէր, որ աշխարհի կեսի հետ պռոբլեմի մեջ ընգավ իմ պատճառով, մի հատ հայերեն «Մերսի» ասե՞լ եմ, չեմ ասել: Ռուս խաղաղպահն ինձ պարտք չի, որ տուն ընտանիք թողած եկել ա ստեղ, ինձ իմ հողն ու վանքերը պահի: Իսկ իրա մաման ու քուրն էլ , տանջվեն ու չհասկանան խի պիտի իրանց երեխեն կյանքը վտանգի իմ համար, երբ տեսնում ա, ոնց են Մոսկվայում իմ ընգերները թանգ ավտոներով ու հաստ ցեպերով տժժցնում... ես հո գիտեմ չէ, ոնց են տժժցնում ...
    Ես մոռացել եմ, որ ունեմ թշնամի, մրցակից չէ, չուզող կամ հակառակորդ չէ... թշնամի! մորս արև ԹՇՆԱՄԻ !!! որն ուզում ա ինձ սպանի , ջնջի ու տունս վերցնի իրան !!!
    ԱՅՈ, ՔԱՐՎԱՃԱՌԸ ԷԼ ՉԿԱ
    Եվ ես, եթե չքաղեմ դասեր, վերջին կորուստս չի լինելու սա ...

    Հ.Գ .
    Քիչ ողբ ու լաց սիրո նշան է, իսկ անսպառ վիշտը նշան է քիչ խելքի: Վիլյամ Շեքսպիր
    Նենց ,որ ես անցա գործի , քանի դեռ երիտասարդ եմ ... գնացի ուժեղանալու, կրթվելու ու կրթելու երեխուս հանուն իմ... հանուն մեր ապագայի...
    Աստված պահապան իմ հայ ազգին, իմ հայրենիքին:

    Կարո / Garo - Հողին Արժանի

    Կարո / Garo - Հողին Արժանի

    Նախորդը

    Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները.  Հայկ Մարության

    Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Հայկ Մարության

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: