• 28 սեպտեմբեր, 2022
     Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի մասին

    Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի մասին

    Քիմ Քարդաշյանը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրություններին, իր Twitter-ում գրել է․
    ⠀«Չնայած համաշխարհային պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ կրակի դադարեցման կոչը և հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»։


    «Հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը։ Այն երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է կիրառվել Հայաստանի դեմ:⠀

    Միջազգային հանրությունը պետք է միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ով սահմանին է։ Կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,- գրել է Քարդաշյանը:

    Անջելինա Ջոլի, կարանտին, ամառ, բամբակե զգեստ, դիմակ․․․

    Անջելինա Ջոլի, կարանտին, ամառ, բամբակե զգեստ, դիմակ․․․

    Նախորդը

    Սիլվա Հակոբյանի դուստրը 1 տարեկան է

    Սիլվա Հակոբյանի դուստրը 1 տարեկան է

    Հաջորդը

    Մեկնաբանել