• 17 սեպտեմբեր, 2021
     Պայուսակներ գարուն-ամառ 2018

    Պայուսակներ գարուն-ամառ 2018

    Իսկ Դուք արդեն ընտրել ե՞ք Ձեր պայուսակը: Եկեք քննարկենք 2018 թվականի նորությունները: 

    ԹԱՓԱՆՑԻԿ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ PVC-ից

    2018 թվականի հիթերից են համարվում պայուսակները PVC-ից (անգույն, թափանցիկ պլաստմասսա): Դրանք դիտվում են որպես նորաձև և հասարակ աքսեսուար:  PVC-ից պայուսակներ ցուցադրում են Raf Simons, Jil Sander, Chanel, Prada և այլ նորաձևության տները: Թափանցիկ պայուսակները կարող են լինել տարբեր նկարներով, գրվածքներով կամ բրենդների լոգոներով: Մի ամաչեք ցուցադրել պայուսակի պարունակությունը, դա համարվում է նորաձև:      

     

     

     

     

     

    ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ՑԱՆՑԻ ՏԵՍՔՈՎ

    Այս պայուսակները չունեն որևէ ստանդարտներ, կարկասը պատրաստվում է հարմարության համար: Ամառային պայուսակի համար պարզապես հիանալի տարբերակ է:   

    ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԳՈՏԻԻ ՏԵՍՔՈՎ

    Գոտի-պայուսակները այնքան հարմարավետ են, որ իրենց դիրքերը չեն զիջում արդեն մի քանի սեզոն:  Այն ոչ միայն համարվում է սպորտային պայուսակ, այլև համահունչ է casual, casual-smart, ՆորմԿոր ոճերին: Մի վախեցեք միարժամանակ օգտվել տարբեր ոճերից, հատկապես ամռանը: .

    ՄԻՆԻ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ

    Մինի պայուսակը կարող է ունենալ երկար ուսագոտի, կարելի է կրել ինչես ձեռքում, այնպես էլ ուսից կախված: Եթե Ձեզ բավական է վերցնել հեռախոս և դրամապանակ, այս պայուսակները հենց Ձեզ համար են:

    Քիմ Քարդաշյանի VERSACE ոսկեգույն զգեստը իսկական ֆուրոր առաջացրեց...

    Քիմ Քարդաշյանի VERSACE ոսկեգույն զգեստը իսկական ֆուրոր առաջացրեց...

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: