• 29 հունվար, 2023
     Մահացել է սիրված երգիչ, երգահան Հայկոն

    Մահացել է սիրված երգիչ, երգահան Հայկոն

    Ցավով տեղեկացնում ենք, որ 48 տարեկան հասակում, կորոնավիրուսային հիվանդությունից կյանքից հեռացել է երգիչ, երգահան Հայկոն։

    Դեռևս սեպտեմբերի 22-ին նրա կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել․ «Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է»։

    Նշենք, որ 2006-ին Հայկոյին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

    Նա 1997-ին Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնի հաղթողն է։ Տարբեր տարիների Հայաստանում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող», «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակներին։

     

    ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Եռաբլուր

    ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Եռաբլուր

    Նախորդը

    Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց․․․

    Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց․․․

    Հաջորդը

    Մեկնաբանել