• 06 փետրվար, 2023
     LOFT, 17.12.2022 բարեգործական տոնավաճառ

    LOFT, 17.12.2022 բարեգործական տոնավաճառ

    LOFT-ն ու «Եվրոպա Դոննա Արմենիան» 17․12․2022 կազմակերպում են բարեգործական ցուցահանդես վաճառ, որի ողջ հասույթը կուղղվի կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ բուժում անցնող սոցիալապես անապահով կանանց քիմիաթերպիայի եւ հետագա բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալուն։

    Բոլորիս համախմբվելը անհրաժեշտություն է մեր օրերում․․․

     

    LOFT-ն 8 տարեկան է...
    Ավանդույթ դարձած բարեգործական տարեդարձերը մեր թիմի ընտրությունն են գործունեության դեռեւս առաջին տարուց։ Այս տարի բարության ճառագայթները կուղղվեն կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին եւ դրա վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

    2021 թվականին Հայաստանի հանրապետությունում կրծքագեղձի քաղցկեղի 1,327 նոր դեպք է գրանցվել, որից 45%-ը 3-րդ ու 4-րդ փուլում։

    Միտում ունենալով մասնակիորեն նվազեցնել վերոնշյալ ցավալի տվյալները՝ LOFT-ը, համատեղ «Եվրոպա Դոննա Արմենիա»-ի, իր ծննդյան օրը կնշի բարեգործական տոնավաճառով, որի ողջ հասույթը կուղղվի կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ բուժում անցնող սոցիալապես անապահով կանանց քիմիաթերպիայի եւ հետագա բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալուն։

    LOFT, Եվրոպա Դոննա Արմենիա

    Մեր տարեդարձի գործընկեր «Եվրոպա Դոննա Արմենիա»-ն առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որի նպատակն է միավորել կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց։ Կարեւորելով իրազեկվածության խնդիրը` կազմակերպության կողմից պարբերաբար իրականացվում են լայնածավալ տեղեկատվական միջոցառումներ:

    Հայաստանում թերեւս հիմնական եւ առաջնային խնդիր է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը եւ վաղ հայտնաբերումը, ինչպես նաեւ դեղորայքի հասանելիությունը, քանի որ քիմիաթերապիայի դեղորայքը բավական թանկարժեք է։

    Միացե՛ք մեզ դեկտեմբերի 17-ին՝ ձեր նախընտրելի ժամին։

    Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 
    ▪ Ժամը 11:00 | Մամուլի ասուլիս
    ▪ Ժամը 12։00-20:00-ն | Բարեգործական տոնավաճառ, որտեղ կարող եք գնել սպասվող տոների ամենագեղեցիկ նվերները
    ▪ Ժամը 13:00 | Հանդիպում բժշկի հետ. Վահագն Համբարձումյան, [օնկովիրաբույժ]
    ▪ Ժամը 14:30 | Հանդիպում բժշկի հետ. Լիդիա Այվազյան [սննդաբան, բժիշկ-դիետոլոգ]
    ▪ Ժամը 16:00 | Հանդիպում բժշկի հետ. Վահե Տեր-Մինասյան [օնկոգինեկոլոգ]
    ▪ Ժամը 19:00 | Տորթի եւ շամպայնի հյուրասիրություն, իրադարձության ամփոփում

    Յուրաքանչյուր կնոջ առողջությունը մեր հասարակության առողջ բջջի հիմնաքարն է, չէ՞ որ մեր ընտանիքները հիմնված են «առողջ ծնողներ, առողջ սերունդ» գենետիկական կոդի վրա։ Եւ ուրեմն, տոնական այս օրը ճառագեք բարություն եւ նպաստեք վերոնշյալ խնդիրների մասնակի լուծմանը։
    Սիրով սպասում ենք բոլորին Մոսկովյան 3 հասցեում։ 
    Մուտքը՝ ազատ:

    «Ամանորյա Փայտե Ձի խաղալիք» բարեգործական ցուցահանդես վաճառքը

    «Ամանորյա Փայտե Ձի խաղալիք» բարեգործական ցուցահանդես վաճառքը

    Նախորդը

    Utask.am առաջին հայկական ֆրիլանս հարթակ

    Utask.am առաջին հայկական ֆրիլանս հարթակ

    Հաջորդը

    Մեկնաբանել