• 27 նոյեմբեր, 2022
     «Կանայք» գրքի շնորհանդեսը, Թամարա Ավանեսյան

    «Կանայք» գրքի շնորհանդեսը, Թամարա Ավանեսյան

    Մեր կյանքն այնքան էլ երկար չէ։ Եթե միջին տևողությունը վերցնենք 70 տարի, ապա կստացվի 25550 օր։ Ընդամենը 25550 օր:

    Մեզանից յուրաքանչյուրը կարող է անել այս պարզ հաշվարկը և տեսնել, որ անթույլատրելի շքեղություն է թույլ տալ, որ մեր կյանքի օրերն անցնեն, ինչպես ավազն է հոսում մեր մատների արանքով: Անթույլատրելի շքեղություն է ժամանակ հատկացնել այն բաներին, որոնք իրականում ձեզ դուր չեն գալիս: Անթույլատրելի շքեղություն է այդ օրերը ապրել առանց սիրո և հաճույքի:
    Այնուամենայնիվ, մեզանից շատերը չեն ապրում, այլ կարծես պատրաստվում են կյանքին, կարծես գրում են դրա սևագիրը: Մենք բոլորս մտածում ենք վաղը ... կամ, երբ ամուսնանամ ... կամ, երբ ավարտեմ համալսարանը ... կամ, երբ շատ փող աշխատեմ ... իսկ առայժմ մենք թերթում ենք կյանքը ձանձրալի վեպի էջերի պես: Եվ ի՞նչ է ստացվում արդյունքում։ Ձեր կյանքից քանի՞ օր կմնա ձեր հիշողություններում: Իսկ քանի՞սն են լրացնում գորշ առօրյան:

    Թամարա Ավանեսյան, «Կանայք» գրքի շնորհանդեսը

    «Ամեն ինչ առջևում է», «ես դեռ պատրաստ չեմ» պատրանքի մեջ կարող ես ամբողջ կյանքդ քնած անցկացնել։

    Ի՞նչ է նշանակում «քնել» և ինչպես արթնանալ այդ քնից: Վադիմ Զելանդը վառ կերպով նկարագրել է Տրանսերֆինգի մասին իր գրքերում:

    «Ես ամեն ինչ կարող եմ. Քայլեր դեպի հաջողություն» խորագրով իմ հեղինակային գիրքը գործնական ուղեցույց է նրանց համար, ովքեր արթնացել են, բայց չգիտեն, թե ինչ անել հետո:

    «Կանայք» գիրքը, որ կհայտնվի ձեր ձեռքերում, կտարբերվի ձեզ ծանոթ գրքերից: Սա արտասովոր գիրք է: Եվ այն ստեղծվել է արտասովոր կանանց համար՝ նրանց համար, ովքեր գիտեն, որ իրենք կարող են տնօրինել, որոշել իրենց ճակատագիրը: Նախկինում նրանց կոչում էին կախարդներ, վհուկներ, հրաշագործներ: Ես նրանց անվանում եմ պարզապես «եզակի, բացառիկ», քանի որ, չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր կին առանց բացառության օժտված է կախարդական ուժով, միայն քչերն են օգտագործում այն:

    Թամարա Ավանեսյան, «Կանայք» գրքի շնորհանդեսըԻնչո՞ւ է նրանց թիվն այդքան փոքր: Հեշտ է բացատրել: Քանի որ իրականում ոչ բոլորն են պատրաստ լիարժեք պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի համար:

    Իսկ երջանիկ լինելը պատասխանատվություն է։ Այն էլ ինչպիսի՜:

    Այս գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստ են:

    Հավանաբար, դուք ժամանակին անձնական օրագիր եք պահել, կամ գուցե դեռ պահում եք: Մենք սովորաբար գրում ենք մեր հույսերն ու անհանգստությունները, կամ պարզապես նկարագրում ենք, թե ինչպես անցավ օրը: Ժամանակ առ ժամանակ մենք կարիք ենք զգում մեր կյանքը գրի առնել թղթի վրա: Նույնիսկ առանց իմա - նալու բառի կախարդական ուժի մասին, մեզ ենթագիտակցորեն գրավում է այդ գործունեությունը: Հավանաբար այն պատճառով, որ մեր հոգու խորքում կռահում ենք, որ կյանքը ոչ միայն կարելի է նկարագրել, այլև գրել։

    Թամարա Ավանեսյան, «Կանայք» գրքի շնորհանդեսը Այս գիրքը տարբերվում է այն բոլոր գրքերից, որոնք դուք նախկինում տեսել եք, ճիշտ այնպես, ինչպես գանձերի քարտեզը տարբերվում է ձեր քաղաքի ավտոբուսային երթուղիների քարտեզից:

    Ելակետը պարզ է, բայց վերջնակետը ...

    Դուք եք որոշում, թե ուր եք ուզում գնալ:

    Մենք ամեն տարի տարբեր կերպ ենք ապրում: Ամանորին ավանդույթ կա ամփոփել անցնող տարվա արդյունքները. Եվ սովորաբար ասում ենք. «Լավ տարի էր», կամ «Ծանր տարի էր, հուսով եմ, որ հաջորդը ավելի լավը կլինի»։ Իսկ ինչ կլինի, եթե ուղիղ մեկ տարի անց, ամփոփելով արդյունքները, ասեք. «Հիանալի տարի էր, հենց այնպիսին, ինչպիսին ուզում էի, հուսով եմ, որ հաջորդը ավելի լավը կլինի, այնպիսի՜ պլաններ ունեմ, որ …»։ Այս գրքում չկան օրացուցային ամսաթվեր և ոչ մի հղում չկա նոր տարվա սկզբին, ինչը նշանակում է, որ դուք կարող եք սկսել ձեր ուղին հենց այսօր։
    Գիտակցաբար ստեղծեք և ապրեք մեկ տարի, և դուք կկարողանաք ապրել ձեր ամբողջ կյանքն այնպես, ինչպես ուզում եք:
    Դժվար է հավատալ, որ կարող ես վերցնել ու հենց այդպես ասել. «Ամբողջ տարին գիտակից կլինեմ, դրական կմտածեմ, կհոգամ իմ մասին, կլինեմ ակտիվ և եռանդուն, կկատարելագործվեմ և կշարժվեմ դեպի իմ նպատակները։ Ես երջանիկ կլինեմ ամբողջ տարին»: Հնչում է գայթակղիչ, բայց կարծես հասանելի չէ մեր մտքին: Չէ՞ որ նա գիտի, որ մեր կյանքն այնքան էլ դյուրին չէ: Մեր միտքը պարզապես պատրաստ չէ ստանձնել այնպիսի պարտավորություն, որն ակնհայտորեն անհնար է կատարել։

    Թամարա Ավանեսյան, «Կանայք» գրքի շնորհանդեսը Ես նրան հիանալի հասկանում եմ և դրա համար խնդրում եմ գիտակցված և երջանիկ ապրել միայն մեկ օր՝ այսօր։ Իսկ վաղը ...

    Վաղը նույնը կխնդրեմ: Այսօրը այն ամենն է, ինչ մենք ունենք: Երեկն արդեն անցել է, իսկ վաղը դեռ չի եկել։ Ինչպե՞ս է անցնում ձեր այսօրը: Ինչի՞ վրա է այն ծախսվում։ Արդյո՞ք այն կլրացնի միանման գորշ օրերի թիվը, թե՞ կդառնա դեպի նոր կյանք տանող ճանապարհի մի կետ:
    Այս գիրքը կօգնի ձեզ յուրաքանչյուր ձեր օրը վերածել փոքրիկ, բայց դեպի առաջ տանող մշտական քայլի: Քայլ, որից կառուցված է ուղին:

    Գիրքը կօգնի ձեզ դիտարկել և գիտակցաբար ընդունել այն փոփոխությունները, որոնք կկատարվեն ձեզ հետ։ Այն կօգնի ձեզ լսել ինքներդ ձեզ և ճանաչել ձեր սեփական խորությունը: Ձեզնից յուրաքանչյուրն իր էությամբ յուրահատուկ է: Մենք, ցավոք, դա չենք տեսնում, սովորության համաձայն, մեզ համեմատում ենք այլ կանանց հետ, նախանձում նրանց։ Մենք փորձում ենք հասնել մեր իդեալին, իսկ երբ չենք հասնում, վիրավորվում ու բարկանում ենք ինքներս մեզ վրա։
    Այսպիսով, տարեցտարի մենք դավաճանում ենք մեր էությանը, դադարում ենք գնահատել ինքներս մեզ։
    Մենք չենք տեսնում մեր գեղեցկությունը, թերագնահատում ենք մեր կարողությունները և տաղանդները։ Դուք շատ ավելի գեղեցիկ եք, քան կարծում եք:
    Այս գիրքը ստեղծել եմ այն մտադրությամբ, որ յուրաքանչյուր ընթերցող կհամոզվի դրանում՝ ճանաչելով իր իրական էությունը ու բացահայտելով ինքն իրեն:

    Ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Հայկական Բանակի 30 ամյակին

    Ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Հայկական Բանակի 30 ամյակին

    Նախորդը

    Անի Երանյանը նշում է 31 ամյակը

    Անի Երանյանը նշում է 31 ամյակը

    Հաջորդը

    Մեկնաբանել