• 06 փետրվար, 2023
     «Իմ նպատակների քարտեզը», գրքի շնորհանդես, Մերի Սարիկյան

    «Իմ նպատակների քարտեզը», գրքի շնորհանդես, Մերի Սարիկյան

    Հոգեբան-խորհրդատու, քոուչ Մերի Սարիկյանը ներկայացնում է իր երրորդ գիրքը՝ «Իմ երազանքների քարտեզը»։

    «Իմ նպատակների քարտեզը», գրքի շնորհանդես, Մերի ՍարիկյանՆշենք որ Մերին հեղինակ է նաև երկու գրքերի՝ «Մայրիկի օրագիրը» և «Կրկին 7-րդ երկնքում», որոնք անչափ սիրվել են հասարակության կողմից։
    «Իմ նպատակների քարտեզը», գրքի շնորհանդես, Մերի ՍարիկյանՀեղինակ Մերի Սարկյանի ուղերձը իր հետևորդներին․

    «Սիրելիներս, դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00- ին կկայանա իմ նոր գրքի՝ «Իմ նպատակների քարտեզ»-ի շնորհանդեսը։ 
    Այո, այո։ Շատերիդ խնդրանքով օրը տեղափոխել ենք, որպեսզի ժամանակ ունենաք ձեր գործերը պլանավորելու և անպայման ներկա գտնվելու այդ հրաշալի միջոցառմանը։ Ես էլ արդեն եկել եմ Երևան և անդադար զբաղված եմ շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներով, որպեսզի անմոռանալի օր պարգևենք ձեզ։

    Շնորհանդեսի ընթացքում կկարողանաք
    ? հանդիպել ինձ հետ,
    ? ստանալ մակագրված գրքի օրինակ,
    ? և եթե առաջին 50 հաջողակ գնորդներից մեկը լինեք, ստանալ նաև գրքի «սահմանափակ հրատարակությամբ» օրինակ։
    ? Կլինի գրքի ներկայացման յուրօրինակ շոու, գեղեցիկ հյուրասիրություն, թեմատիկ ֆոտոզոնա, գեղեցիկ մարդիկ հավաքված գեղեցիկ գաղափարի շուրջ:

    Ես ուզում եմ, որ ներկաները իսկապես զգան այն մոտիվացիան և էներգիան, որ կրում եմ իմ մեջ, ուզում եմ փոխանցել այս լիցքերը իմ սիրելի ընթերցողներին, որպեսզի այս դժվար ժամանակներում ուժ գտնեն երազելու, իսկ հետո կարողանան այդ երազանքները վերածել նպատակների ու քարտեզագրել դրանք:
    Վաղուց եմ ասել, որ իմ գրքերը ինձ համար կոմերցիոն նախագծեր չեն, դրանք Սեր են... և միտված են բարեփոխելու իմ սիրելի ընթերցողների կյանքը... հենց այդ պատճառով էլ շնորհանդեսը կլինի ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՎՃԱՐ։ Քանի որ տեղերը սահմանափակ են, նախնական գրանցումը պարտադիր է։ 
    Գրանցվելու համար զանգահարեք 093 94-01-10 կամ 091 72-26-31:
    Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»:

    «Իմ նպատակների քարտեզը», գրքի շնորհանդես, Մերի Սարիկյան

    Սոնա Ռուբինյանի հարսանիքը

    Սոնա Ռուբինյանի հարսանիքը

    Նախորդը

    Miss Grand Armenia 2021, Քրիստինա Այանյան

    Miss Grand Armenia 2021, Քրիստինա Այանյան

    Հաջորդը

    Մեկնաբանել