• 06 փետրվար, 2023
     Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ» 2022-ի կատարումների կախարդական հերթականությունը

    Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ» 2022-ի կատարումների կախարդական հերթականությունը

    Հայտնի է «Մանկական Եվրատեսիլի» 2022-ի կատարումների կախարդական հերթականությունը։

    Հայտնի է Եվրոտեսիլ 2022-ի կատարումների կախարդական հերթականությունը16 մասնակիցներն անցան կարմիր գորգով և մուտք գործեցին Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։ Մրցույթը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, վերջինը ելույթ կունենա Ուկրաինայի պատվիրակ Զլատա Ձյունկան։ Իսկ Հայաստանը ներկայացնող Նարեն հանդես կգա 15-րդ համարի ներքո։

    «Մանկական Եվրատեսիլ» 2022, ԵրևանՎիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին ներկայացվեց ամանորյա հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցները վառեցին գլխավոր տոնածառի լույսերը։

    «Մանկական Եվրատեսիլ» 2022, ԵրևանԱյնուհետև ելույթ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները` «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան),  Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան):

    «Մանկական Եվրատեսիլ» 2022, Երևան

     Հանդիսատեսը վերհիշեց նաև Հայաստանի տարբեր տարիների պատվիրակների երգերը. ելույթ ունեցան «Արևիկ» համույթը, Դալիթա Ավանեսյանը, «Կոմպաս» բենդը, Մոնիկա Ավանեսյանը, Անահիտը և Մերին, Միշան, Լևոնը, Կարինա Իգնատյանը։

    «Մանկական Եվրատեսիլ» 2022, ԵրևանԵրեկոյի հաղորդավարներն էին 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը և 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։

    Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

    Նյութի աղբյուր՝ eurovision.am

    «Նարե» գրենական պիտույքների և խաղերի շնորհանդես

    «Նարե» գրենական պիտույքների և խաղերի շնորհանդես

    Նախորդը

    Մոդել Մարիա Ղարիպեանը Ջեյքոբ Մեյերի Երևանյան շքեղ շոուի մոդելների ցանկում

    Մոդել Մարիա Ղարիպեանը Ջեյքոբ Մեյերի Երևանյան շքեղ շոուի մոդելների ցանկում

    Հաջորդը

    Մեկնաբանել