booked.net
  • 07 օգոստոս, 2020
    Հանտավիրուս

    Հանտավիրուս

     Covid-19 կորոնավիրուսի համաճարակի օրերին լսելով Չինաստանում նոր մահվան մասին, որը առաջացել է հանտավիրուսի պատճառով, որոշ աղբյուներ հայտարարեցին Չինաստանում հայտնավերված նոր վիրուսի մասին։ Սակայն, օրթոհանտավիրուսը, կամ հանտավիրուսը ամենևին նոր վիրուս չէ, այն հայտնաբերվել է դեռևս 1978 թվականին։ Այն անգամ վիրուս չէ, այլ վիրուսների համախումբ է, որը այսօր բավականին լավ ուսումնասիրված է։ 

    Հանտավիրուսը բավականին ծանր, երբեմն մահացու վտանգավոր ինֆեկցիա է, առաջացնում է տենդ, հիմնականում ազդում է երիկամների վրա։ 

    Տարածում են կրծողները, որոնց վրա վիրուսը չի ազդում։ Մարդը կարող է վարակվել հանտավիրուսով, եթե դիպչի վարակված կրծողի մեզին, կղանքին, կամ նրան հիվանդ կրծողը կծի։ 

    Կա կարծիք, որ վիրուսը կարող է տարածվել հիվանդ մարդու մեզի միջոցով, սակայն օդակաթիլային տարբերակով այն չի տարածվում։ Մինչ այժմ չի բացահայտվել դեպք, երբ վիրուսը փոխանցվել է մարդուց։

    Ընդհանուր առմամբ, այս վիրուսով քիչ են վարակվում, բայց այն շատ վտանգավոր է, վարակվածների 30-40 տոկոսը մահանում են։ 

    ԱՄՆ֊ում տարեկան գրանցվում է համտավիրուսով վարակման մոտ 30 դեպք։ Չինաստանում տարեկան վարակվում են 16֊ից 100 հազար մարդ։ Սկսած 2008 թվականից երկրի որոշ հատվածներում չինացիները հանտավիրուսի դեմ պատվաստում են մարդկանց։ 

    Հանտավիրուսից խուսափելու համար պետք է մաքուր պահել շրջակա միջավայրը և հեռու մնալ կրծողներից։ 

     

    Նյութի աղբյուրը՝ https://ria.ru/20200325/1569148137.html

    bannerH1

    Ապրիլի 7-ի խորհուրդը Կարդալ Նախորդը

    Ապրիլի 7-ի խորհուրդը

    Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝  Արիանա Կաոլին Կարդալ հաջորդը

    Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: