• 06 փետրվար, 2023
     «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթը

    «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթը

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին:
    Դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով ձեռներեցությանը և նորարար գաղափարների կյանքի կոչմանը: 
    Գաղափարից մինչև բիզնես, դրամաշնորհային ծրագրի
    «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի կամ ծառայության գաղափարը միտված կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
    Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է է 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
     
    Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
     
    Աղբյուր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայք
    Instagram-ի ռուսական փոխարինող պլատֆորմը՝ Россграм

    Instagram-ի ռուսական փոխարինող պլատֆորմը՝ Россграм

    Նախորդը

    Կանաչ կիրակի, 24 ապրիլի 2022, Կրկնազատիկ

    Կանաչ կիրակի, 24 ապրիլի 2022, Կրկնազատիկ

    Հաջորդը

    Մեկնաբանել