
Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։ Հայկ Մարության
- Անցուդարձ
- 13.02.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այսօրվա երկրաշարժի վերաբերյալ։
Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։
Մի քանի հասցեներում գրանցվել են
քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։
Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։
Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը։
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել