• 06 փետրվար, 2023
     Չտեսնված Հանրապետություն, ՀԲԸՄ

    Չտեսնված Հանրապետություն, ՀԲԸՄ

    Ադրբեջանի կառավարության կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի՝ հայերին ահաբեկչության ենթարկելու, սովի մատնելու և մեկուսացման միջոցով նրանցից ազատվելու քաղաքակության շարունակությունն է: Ներկայիս մարդասիրական աղետը Ադրբեջանի հերթական հանցագործ քայլն է 2020 թվականի Արցախյան պատերազմի բռնկումից ի վեր:

    120,000 արցախցի գտնվում է անազատության մեջ«Չտեսնված Հանրապետություն»-ը վավերագրական ֆիլմ է՝ ոգեշնչված Լիկա Զաքարյանի պատերազմական ազդեցիկ օրագրից, որը բացահայտում է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած սարսափելի իրողություններն ու Ադրբեջանի՝ անմեղ բնակչությանը կյանքի համար անհրաժեշտ հիմնական միջոցներից զրկելու մտադրությունները:

    Ժամանակն է ևս մեկ անգամ համախմբվել հանուն Արցախի: Դիտե՛ք, իմացե՛ք և տարածե՛ք այս ազդեցիկ ֆիլմը գործընկերների և ծանոթների շրջանում, որպեսզի աշխարհը հասկանա, թե որքա՜ն կարևոր են աշխարհի ամենաանկայուն, այրվող և անողոք վայրերից մեկը դարձած երկրում՝ Արցախում բնակվող հայերի ճակատագրերը:

    Դիտել, տարածել

     

    Նյութի աղբյուր՝ ՀԲԸՄ

    QaylTech - նոր տարբերանշան

    QaylTech - նոր տարբերանշան

    Նախորդը

    Ավարտվեց «Ամանորի իմ բաղադրատոմսը» մրցույթը

    Ավարտվեց «Ամանորի իմ բաղադրատոմսը» մրցույթը

    Հաջորդը

    Մեկնաբանել