• 18 օգոստոս, 2022
     Այսօր Եռաբլուրում...

    Այսօր Եռաբլուրում...

    Այսօր Եռաբլուրում զոհված հերոսներից մեկի հայրը մաքրեց որդու շիրիմը, սառած ու չորացած ծաղիկները հանեց ձյան հաստ շերտի տակից, սպիտակ, մանրիկ քարերը հատիկ-հատիկ կոկիկ դասավորեց, որ ոչ մի հող տակից չերևա, փռեց նոր, թարմ մեխակները, որդու լուսանկարը հարմար դիրքով տեղավորեց սպիտակ քարերի մեջ՝ հենելով շիրմաքարին, շարժեց մի քանի անգամ , ստուգեց, թե քամուց չի՞ ընկնի նկարը, վերցրեց դրոշը, խրեց սառած հողի մեջ՝ աջ կողմում, երկար նայեց, հանեց դրոշը, փորձեց ձախ կողմում հարմարեցնել, սառած էր, չստացվեց, մոտը գործիքներ կար, փորեց ու դրեց դրոշը ուզած դիրքով․․․

    Երկար-երկար նայեց որդու լուսանկարին, կոկիկ դասավորեց խնկամանը, ուղղեց խունկի փոքրիկ ամանիկը, աջ ու ձախ դրված 2 սև ծաղկամաններում դասավորեց հետը բերած արհեստական ծաղիկները, սկզբում կարմիրները դրեց մեկի մեջ, սպիտակը՝ մյուսի: Հետո քանդեց ամբողջը ու խառը դասավորեց:

    Այս ամենը անասելի խնամքով, հոգատարությամբ, հանդարտությամբ: Ակամա պատկերացրի, թե ինչպես նա կդիմավորեր զորացրված որդուն, ինչ բծախնդրութամբ կպատրաստվեր քեֆի, կամ ինչպես հոգ կտաներ իր զավակի մասին, ինչպես զգուշորեն կծածկեր, երբ նա քնած լիներ... ինչ երազանքներով էր այդ մարդն իր զավակին մեծացրել, ինչ կոկիկ, ամուր սարքած տուն ունի նա գուցե...

    Սա մի տեսարան էր, որ կյանքում, որևէ պարագայում երբեք չեմ մոռանա և այս կարևոր օրով բոլորիս ուժ եմ մաղթում, որ կրկին հառնենք այս քաոսի միջից, ոտքի կանգնենք:

     

    Հեղինակ՝ Տաթևիկ Ավետիսյան

     

    Ազգի սրբություններից առաջինը բանակն է

    Ազգի սրբություններից առաջինը բանակն է

    Նախորդը

    Պետք է ճանաչենք մեր իրական հերոսներին: Վաչե Թողվմասյան

    Պետք է ճանաչենք մեր իրական հերոսներին: Վաչե Թողվմասյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: