Անզուգական, ձեռագործ, էքսքլյուզիվ աշխատանքներ է ներկայացնում Joya Dreams բրենդը: Հիմնադիրն է Միլենա Հովսեփյանը:

Զարդերը պատրաստվում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից:

Joya Dreams-ում կգտնեք տարբեր ժողովուրդների էթնիկ առանձնահատկությունները արտահայտող և Ձեր ներաշխարհին ու աշխարհայացքին ներդաշնակ աշխատանքներ, որոնք էլ կընդգծեն Ձեր յուրօրինակ ոճը:

Օգտագործվող քարերից են՝

  • Ծովակն՝ սրբազան քարերից է, երիտասարդության ու հույսի խորհրդանշանը։ Երկնագույն, կանաչավուն կամ սպիտակբյուրեղ։
  • Հասպիս՝ նստվածքային կայծքարային ապար, անթափանցիկ, կոտրվածքը՝ խեցային։
  • Ամեթիստ՝ հունարենից թարգմանաբար այս քարի անվանումը նշանակում է “չարբած, չխմած” («հունարեն՝ ametistoz»):
  • Հեմատիտ՝  հունարեն αίμα , սեռական հոլովում αίματος – արյուն, երկաթի փայլ, կարմիր երկաթաքար, երկաթի լայնորեն տարածված միներալ։ Պարունակում է մինչև 70% երկաթ։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։

Ավելին իմացեք կապ հաստատելով Joya Dreams-ի հետ:

Նյութի սկզբնաղբյուր՝  joyadreams.ru

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով