Vet Line անասնաբուժական կլինիկա

Vet Line անասնաբուժական կլինիկան, որը աշխատում է օրական 24 ժամ, զբաղվում է շների և կատուների հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ, պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացմամբ, իրականացնում է տարբեր բարդության վիրահատություններ…
Տեղում կատարվում է արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, սոնոգրաֆիա, մանրադիտակային հետազոտություններ, մաշկի հետազոտություն Վուդի լամպի օգնությամբ և այլն: Կից մատուցվում է նաև գաստրոսկոպիայի, ռենտգենի և այլ ախտորոշիչ միջոցառումների ծառայություն:
Կլինիկան հագեցած է նորագույն տեխնիկաներով, իսկ մասնագետները անցել են մի շարք վերապատրաստումներ: Նրանք մասնակցել են միջազգային կոնֆերանսների Հայաստանում՝ Անգլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ժամանած անասնաբույժների մոտ, ինչպես նաև մասնակցել են կոնֆերանսների Անգլիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Ռուսաստանում, Վրաստանում:
Վստահ եղեք, որ ուրախ, զվարճասեր երիտասարդ մասնագենտները միշտ կհասնեն օգնության օրվա ցանկացած ժամին և եղանակին, և Ձեր կենդանիները Vet Line անասնաբուժական կլինիկայում կհայտնվեն ապահով, վստահելի ձեռքերում:

«ՎԵՏԼԱՅՆ» ԿԼԻՆԻԿԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

-Կլինիկան աշխատում ենք շուրջօրյա: Յուրաքանչյուր կանչին արձագանքում է հնարավորինս արագ:
-Կլինիկայի ժամանակակից սարքավորումները և բժիշկների մեծ փորձը թույլ են տալիս հաջողությամբ լուծել նույնիսկ բարդ խնդիրները:
-Սպասարկման բարձր որակը:
-Հարմարավետ սպասասրահը:

-Համացանցի հասանելիությունը:

«ՎետԼայն» կենդանաբուժական կլինիկան գեղեցկություն և առողջություն է պարգևում Ձեր կենդանիներին:

1 thought on “Vet Line անասնաբուժական կլինիկա

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով