Lets Dance պարի ստուդիան հրավիրում է պարելու

Lets Dance պարի ստուդիան ստեղծվել է 2016 թվականին Արուս Խաչատրյանի նախաձեռնությամբ: Ստուդիայի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը հանդիսանում է հենց ինքը՝ Արուս Խաչատրյանը: Նա սկսել է պարել դեռ 10 տարեկանից: Ավարտել է պարարվեստի պետական քոլեջի դասատուական բաժինը և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը, որպես պարուսույց մանկավարժ:

Lets Dance ստուդիան այս տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ փառատոնների՝ արժանանալով բարձր հորիզոնականների: Ստուդիայի սաները մասնակցել և մասնակցում են տարբեր բարեգործական համերգների, միջոցառումների, փառատոնների:
Lets Dance ստուդիան համագործակցում է բազմաթիվ ժող. երգիչների հետ, ինչպիսիք են՝ Ներսիկ, Արաբո, Աղասի Իսպիրյանները, Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը, Գրիգոր Միրզոյանը, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Սևակ Ամրոյանը, Մոնիկա Նազարյանը և այլ ճանաչված ու սիրված երգիչ-երգչուհիներ:
Ստուդիայում ուսումնասիրվում են տարբեր պարաոճեր՝ ժողովրդական, ազգագրական, ժամանակակից, դասական, ժողովրդաբնորոշ, բռեյք դանս, հիփ-հոփ և այլն:
Վերջերս «Երիտասարդներ» հիմնադրամի կազմակերպած մրցույթում Lets Dance ստուդիան ներկայացրեց 15 մրցույթային մենապար, որից 10-ը արժանացան 1-ին պատվավոր հորիզոնականին, իսկ 5 մասնակից՝ պատվավոր 2-րդ հորիզոնականին:
Ստուդիան «Գյուրջյան ամենամյա մրցանակաբաշխություն» պրոդաքշնի կողմից արժանացել է «լավագույն պարակցող խումբ» անվանակարգին (2018-2019):
«Արխաբլոգ ամենամյա մրցանակաբաշխություն» պրոդաքշնի կողմից արժանացել է տարվա «հայտնություն» անվանակարգին:
Ներկայումս Lats Dance ստուդիան ունի տարբեր տարիքային խմբեր և զբաղվում է ակտիվ գործունեությամբ:
Lets Dance ստուդիայի  դռները մշտապես բաց են պարել ցանկացող երեխաների համար: Գործում են  պրոֆեսիոնալ (3 տարեկանից) և սիրողական խմբեր (առանց տարիքային սահմանափակման):
Ստուդիան սովորեցնում  և բեմադրում է հարսանեկան կամ այլ միջոցառումների համար նախատեսված պարեր:
Հասցե՝ Սեբաստիա 37/5
Հեռախոս՝ +374-77-72-61-10, +374-99-27-57-43

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով