Առողջարար չամիչ

Չամիչը հայտնի է մի շարք առողջարար հատկություններով: Եկեք դիտարկենք մի քանիսը.

Թոքերի և շնչառական ուղիների բուժման համար

Պատրաստենք չամիչով թուրմ.

100 գրամ չամիչի վրա լցնում ենք 1 բաժակ եռման ջուր և թրմում ենք 10 րոպե, քամում ենք, թողնում  ենք զովանա, ապա ավելացնում ենք մեկ ճաշի գդալ սոխի թարմ հյութ:

Խմում ենք 1/2 բաժակ օրը 3 անգամ:

 

Ուժեղ հազի համար

30 գրամ չամիչը թրմում ենք 45 րոպե եռացրած-հովացրած ջրում, ջրից հանում ենք և քնելուց առաջ մեկ ճաշի գդալով ուտում ենք, վրայից խմում ենք տաք կաթ:

.

Գլխացավերի, հոգնածության դեմ

Ամեն օր ուտելով 30 գրամ պոպոկ, 20 գրամ չամիչ և 50 գրամ պանիր կարող ենք պայքարել գլխացավերի և հոգնածության դեմ:

Լինենք առողջ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով