Բաղադրիչներ

  1.  Կեֆիր – 1 բաժակ
  2. Ալյուր – 3 բաժակ
  3. Ձու – 3 հատ
  4. Շաքարավազ – 1 թեյի գդալ
  5. Աղ – 1 թեկի գդալ
  6. Սոդա – 1/2 թեյի գդալ
  7. Բուսայուղ – 1 ճաշի գդալ
  8. Պանիր՝ պինդ – 500 գրամ
  9. Կարագ

Պատրաստման եղանակը

Լավ հարում ենք 2 ձու, ավելացնում ենք կեֆիր, աղ, շաքարավազ, բուսայուղ, նորից լավ խառնում ենք:

Ավելացնում ենք 2 բաժակ ալյուր և սոդա: Խմորը հունցելու ժամանակ փոքր քանակություններով ավելացնում ենք մնացած ալյուրը:

Խմորը պետք է ստացվի փափուկ և առաձգական:

Տեղափոխում ենք խմորը խորը տարայի մեջ, ծածկում ենք մաքուր սրբիչով: Թողնում ենք հանգստանա:

Միջուկը պատրաստելու համար քերում ենք պանիրը, ավելացնում ենք 1 հարած ձու:

Խմորին տալիս ենք երշիկի տեսք, բաժանում ենք 9 հավասար մասերի:

Յուրաքանչյուրը բացում ենք գրտնակիով: Մեջտեղում լցնում ենք միջուկը, եզրերը միացնում ենք իրար:

Խմորը ստանում է պարկի տեսք: Մեջտեղը թեթևակի սեղմում ենք, թեթև շարժումներով գրտնակում ենք:

Վերցնում ենք թավա, առաջին խաչապուրին պատրաստելու ժամանակ կարող ենք վրձինով շատ քիչ բուսայուղ քսել: Տապակում ենք երկու կողմերից: Պետք չէ շատ կարմրացնել, որպիսի խմորը չչորանա: Թավայից հանելուց հետո խաչապուրիի վրա քսում ենք կարագ:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով