Թխվածքաբլիթով, եփովի կրեմով տորթ

Բաղադրիչներ.

  1. Քաղցր թխվածքաբլիթ — 300 գրամ
  2. Կարագ – 300 գրամ
  3. Շաքարավազ — 300 գրամ
  4. Հավկիթ – 1 հատ
  5. Կաթ – 300 գրամ
  6. Օսլա – 1 թեյի գդալ
  7. Պոպոկ – 2 բաժակ
  8. Վանիլին

,

Պատրաստման եղանակը

Մետաղական ամանի մեջ խառնում ենք օսլան կես բաժակ տաք կաթի հետ, դնում ենք կրակին, անընդհատ խառնելով ավելացնում ենք մնացած կաթը, եռացնում ենք: Եփում ենք այնքան ժամանակ, մինչև զանգվածը պնդանա, հանում ենք կրակի, թողնում ենք սառի:

Տրորում ենք կարագը, շաքարավազը և հավկիթը, ավելացնում ենք սառած կրեմը և վանիլինը:

Մանրացնում ենք թխվածքաբլիթները, պոպոկը, մի փոքրիկ մաս առանձնացնում ենք տորթը զարդարելու համար, մնացածը զանգվածը լցնում ենք կրեմի վրա, լավ խառնում ենք:

Քանդվող ձևամանի հիմքին դնում ենք համապատասխան կտրված յուղաթուղթ, լցնում ենք պատրաստած զանգվածը, դանակով հարթեցնում ենք և տեղադրում սառնարանը մի քանի ժամով: Ապա քանդում ենք ձևամանը, հեռացնում ենք յուղաթուղթը, զարդարում ենք պոպոկի և թխվածքաբլիտի փշուրներով:

 

Բարի ախորժակ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով