Թխվածքաբլիթով և մրգերով տորթ

Բաղադրիչներ.

  1. Քաղցր թխվածքաբլիթ — 700 գրամ
  2. Թթվասեր 25% յուղայնությամբ – 0,5 լիտր
  3. Ժելատին – 25 գրամ
  4. Շաքարավազ – 200 գրամ
  5. Բանան – 3 հատ
  6. Նարինջ – 3 հատ
  7. Կիվի – 3 հատ
  8. Խնձոր – 2-3 հատ
  9. Հատապտուղներ – ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Ժելատինը լսցնում ենք ջրի մեջ ինչպես նշված է պատրաստման եղանակի մեջ: Մրգերը լվանում ենք, կտրատում ենք փոքրիկ քառակուսիներով, զարդարելու համար առանձնացնում ենք փոքր քանակություն ըստ ճաշակի: Հատապտուղները լվանում ենք, թողնում ենք չորանան:

Խառնում ենք թթվասերը և շաքարավազը, ավելացնում ենք ժելատինը, լավ խառնում ենք, ավելացնում ենք մրգերը:

Թխվածքաբլիթները լավ թաթախում ենք ստացված մրգային զանգվածի մեջ, որից հետո դասավորում ենք ձևամանի մեջ, վերջում մնացած զանգվածը լցնում ենք վրան:

Առանձնացված մրգերը բարակ կտրատում ենք, տեղադրում ենք թխվածքաբլիթների վրա և դնում ենք սառնարանը մի քանի ժամով:

Բարի ախորժակ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով